Sunday, February 17, 2013

Արաքսյա Վարդանյան: Կարդացի և...


Ծնվում ենք ակամա,
Ապրում ենք զարմացած,
Մեռնում ենք կարոտով...
Մեծն Սաադիª վսեմ, իմաստուն,
Քո իսկ խոսքերով, քո իսկ մտքերով
Մարդուն տանում ես խոհերի աշխարհ:
Աշխարհ, որ չունի ոչ սկիզբ , ոչ վերջ
Աշխարհ որ միշտ է ծնում ինչուներ:
Ինչպե՞ս  և ի՞նչու.
Երկու շատ պարզ հարց,
Բայց պատասխաններ գտնելու համար,
Չկա  հեշտ լուծում:
Ծնվում ենք , այո, ծնվում  ակամա,
Մեզ հարցրե՞լ են  ուզում  էինք ծնվել,
Ուզու՞մ  լինել տղա կամ աղջիկ,
Ուզու՞մ   էինք լինել; այս ազգի ծնունդ,
Ուզու՞մ   էինք ապրել այս հողի վրա
Մեր այս բնույթով  ու վարք ու բարքով:
 Ծնվել ենք , իրոք, մեր կամքից անկախ,
կամա  ակամա:

Ծնունդից հետո ապրում ենք , ապրում
Միշտ էլ զարմացած ,
Զարմացած ամեն մի քայլի վրա,
Զարմացած ինչպես Արարիչ Աստված,
Որին չի տեսել  կյանքում ոչ մի մարդ,
Ստեղծեց երկիր, երկինք, ջուր, ցամաք,
Ստեղծեց արև, ջերմություն ու լույս,
Ստեղծեց խավար, գիշեր , անլույս մութ
Ստեղծեց մարդուն ու սիրեց նրան,
Բայց հենց այդ մարդուն , որին շատ սիրեց,
Թույլ տվեց լլկել, սպանել, մեռնել:
 Իրոք ապրում ենք, ապրում զարմացած:
Ինչքան էլ թվենք, մեր  ինչուների պատասխանները
Վերջ չեն ունենա,
Քանի ապրում ենք, և աշխարհ կա:
Այո, մեռնում ենք, մեռնում կարոտով:
 Ինձ հարց եմ  տալիս աշխարհում կա± մարդ,
Որ հասած լինի իր ուզածին,
հաստատ, լիովին:
Կա՞  այս աշխարհում որևէ մեկը,
Որ  չունի կորցրած հարազատ մի մարդ,
Որին սպասում է միշտ էլ կարոտով,
Ուզում է տեսնել թեկուզ մեկ  վարկյան
Ու  երբ գրկում է մահիճը մահվան
Հոգեվարքի մեջ տենչում  ենք կյանքի:
Հայացքով նույնիսկ ասում կարոտով:
-Ուզում ենք ապրել թեկուզ ակամա,
Թեկուզ զարմացած, թեկուզ կարոտով:





Գյումրու թիվ 20 դպրոց.
9-րդ դասարան.
Արաքսյա Վարդանյան
Նյութը խմբագրված չէ.



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment