Կյանքը հեքիաթ է, գեղեցիկ ու հետաքրքիր հեքիաթ: Հրաշալի է, երբ ապրում ես ու
արարում այս երկրագնդի վրա: Անփոխարինելի
է այն պահը, երբ աչքերդ բացում ես
ու շուրջդ տեսնում, երբ գիտակցում ես, որ
քեզ բաժին է ընկած քո կյանքը, որը պետք է ապրես ու վայելես:
Կյա~նք…
Իսկ ի’նչ է կյանքը, եթե ոչ պարգև, ի վերուստ
տրված պարգև, որին ոչ բոլորն են արժանանում:
Հաճախ ենք լսում, երբ
ասում են, թե կյանքը մեկ անգամ է տրված մարդուն, և նա պետք է այնպես ապրի, որ
ոչինչ չուզենա փոխել իր անցյալից:
Շատերն են մեզ սովորեցնում ճիշտ ապրել,
թելադրում են իրենց մտքերը, որոշ դեպքերում նաև պարտադրում են այսպես անել, ոչ թե
այնպես: Ծնվելու օրից ի վեր մեր ծնողներն են մեզ սովորեցնում ապրել, նրանք են մեզ ուղղություն
ցույց տալիս, հասակակիցները, ծանոթ-անծանոթները: Հիմա, երբ հասուն եմ դարձել, շատ
բաներ եմ հասկանում, կարողանում եմ քիչ թե շատ լավն ու վատը տարբերել, ճիշտն ու
սխալը հասկանալ: Բայց մի շատ կարևոր բան եմ հասկացել ես. այն, որ գրքերը ևս մեզ
սովորեցնում են ապրել:
Մի՞թե
հրաշալի չէր այն պատկերը, երբ գրողը ներկայացրել էր Սամվելին ու իր հորը, Սամվելին
ու իր մորը, ու այն, թե ինչպես է երիտասարդը ընտրում հայրենիքն ու հավատը, ոչ թե`
դավաճան հորն ու մորը:
Սերն
է կյանքի կենարար ուժը, սիրով են սնվում ու սնում, բայց Սամվելի սերն այնքան
ուժգին էր, մաքուր, որ ոչ մեկը չէր կարողանա նրա պես անձնվիրաբար սիրել: Բայց` ոչ.
որքա՜ն էր նրա սերը բորբոքվել, թևեր ու ուժ տվել, որ նա որոշել էր գնալ կռվի,
հաղթել ու նոր արժանանալ իր սիրելիին: Կյանքում ինչքա՜ն վեհ գաղափարներ կան, որքա՜ն
սրբություններ կան, այս պատմավեպում իրենց հանգրվանն են գտել: Չկա որևէ խնդիր,
հարց, որ պատմավեպում քննարկված չլինի:
Թերևս,
բոլորս շատ ու շատ հարցեր կլուծենք մեր կյանքում, եթե առաջնորդվենք այս վեպով,
խորանանք նրա մտքերի ու գաղափարների մեջ: Այո՛, Րաֆֆու <<Սամվելը>>
սովորեցրեց ինձ ապրել, ապրել ավելի ուժեղ, ավելի հպարտ, դառնալ ավելի հայրենասեր,
ավելի հավատքով ու ավելի բարձր: Գրքի թողած ազդեցությունը ինձ վրա ավելի շատ էր,
քան որևէ մեկի երկար ու բարակ խորհուրդները, այսպես ասած` <<կյանք
տեսած>> մարդու խոսքերը: Իրական կյանքը արտացոլված է գրքերում, որոնք բաց են
բոլորի համար, բայց և` ոչ բոլորին հասու:
Թող մեր կյանքն էլ գրքի թերթերի
նման մաքուր լինի, այդ թերթերի նման թեթև անցնի, թերթերի վրա գրված սև տառերի պես
կյանքի սև ու սպիտակը թող չխառնվեն իրար:
Մաղթում եմ, որ բոլորն ունենան
իրենց կյանքի սիրելի գիրքը, որը կազմված կլինի լավ ու ժպիտ պարգևող տողերով, որը
մարդիկ իրենց ձեռքով կգրեն ու ամեն անգամ գիրքը թերթելիս ուրախանան ու նույնիսկ
հալվեն: Թող ամեն մեկի գիրքը իր հերթին սովորեցնի ճիշտ ապրել, լավ ապրել, ուրախ
ապրել ու մարդավայել ապրել: Թող շատ լինեն գրքերը, որոնք մեզ կսովորեցնեն ապրել չէ՞ որ ապրելուց թանկ ոչինչ չկա այս աշխարում:
Ապրե՜լ… Սիրե՜լ… Սովորե՜լ…
Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան N2 միջնակարգ դպրոց
9- րդ դասարան.
Սմբատյան Աննա
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment