Բացի էսթետիկական բավարարվածությունից, որը ոչ պակաս կարևոր է և հանդիսանում է կարդալու հիմնական գործոններից մեկը գոյություն ունեն նաև շատ ուրիշ դրական գործոններ, որոնք մարդուն մղում են դեպի գիրքը: Շատ հաճախ գրքերում կարող ենք գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները և երբեմն նաև որոշ խնդիրների լուծումները, կապված ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների հետ, ինչպես դա թվում է առաջին հայացքից, այլ նաև բացահայտել կյանքի իմաստը և ընտրել ճիշտ ուղին: Երբեմն գրքերի կերպարները մեզ կարող են շատ հոգեհարազատ լինել և զարմանալի չէ, որ ընթերցասերները ունեն իրենց սիրած գրական կերպարները, որոնց մասին կարդալով այս կամ այն ստեղծագործության մեջ նրանք բացահայտում են իրենց բնավորության ներքին ուժը:
Ու ամեն ընթերցող ունի իր գրադարանում մի գիրք, որն իր համար անգին է, որն իր համար առանձին մի աշխարհ է և, որը սովորեցրել է նրան ապրել ու ես էլ բացառություն չեմ: Այն գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել ունի մի շատ հետաքրքիր անվանում, այն է «Կամուրջ հավերժության վրայով»:
«Դու միայն այն ժամանակ կկարողանաս դառնալ երջանիկ,երբ որ քեզ հաջողվի ոչ միշտ մտածել միայն քո մասին: Մինչև քո կյանքում չհայտնվի այն մեկը ում կյանքը քեզ համար նույնքան կարևոր կլինի որքան որ քոնը,իսկ մինչ այդ դու քեզ կզգաս միայնակ, ու անընդհատ կփնտրես նրան»:
Սրանք տողեր են Ռիչարդ Բախի «Կամուրջ հավերժության վրայով» գրքից: Այո՛, հենց գլխավոր հերոսն էլ ուզում էր գտնել այն մեկին ում կյանքը կգնահատեր իր կյանքից առավել: Եվ այո՛, իսկապես , մարդ իրեն միայնակ է զգում մինչ այն պահը, երբ գտնում է այն միակ մարդուն ում կողքին նա իրեն կարողանում է պահել իրական, ցույց է տալիս իր ուրաղությունը, տխրությունը: Ապրում է նաև նրա ցավերով և ուրախություններով: Ահա թե ինչ է նշանակում գտնել մեկին ում հետ դուք հարազատ եք` հարազատ հոգիներով:
Հենց Ռիչարդ Բախի «Կամուրջ հավերժության վրայով» գրքի մասին ել ուզում եմ ձեզ պատմել: Այս գրքը փոխեց իմ ամբողջ կյանքը, սովորեցրեց կյանքին նայել այլ աչքերով: Չհուսահատվել այն ժամանակ, երբ թվում է թե այլևս ոչինչ չի մնացել անելու:
«Երբեմն մեզ թվում է, որ այս աշխարհում չի մնացել ոչ մի վիշապ, ոչ մի խիզախ ասպետ, ոչ մի արքայադուստր: Մեզ թվում է, որ մեր ժամանակաշրջանը առանձնանում է այդ առասպելական ժամանակաշրջանից: Բայց ինչ լավ է , որ այս ամենը այսպես չէ: Արքայադստրերը, ասպետները, վիշապները, կախարդանքը և արկածները ոչ միայն մեր կողքին են , հենց այստեղ ու հենց հիմա, այլև ուրիշ ոչ մի բան չի էլ եղել երբեք»: Ահա, հենց այս տողերով է սկսվում «Կամուրջ հավերժության վրայով» գիրքը: Սրանք իմ ամենասիրած տողերից են: Հենց այս տողերը իմ մեջ հետաքրքրություն առաջացրին և ստիպեցին ինձ կարդալ այս գիրքը: Գիրքն այնքան հետաքրքիր էր ,որ ես այն կարդացի մեկ շնչով: Գիրքը Ռիչարդի և Լեսլի Պերիշի սիրո մասին է: Այն ինքնակենսագրական է և նկարագրում է իրական դեպքեր:
Այս գիրքը մարդկային հարաբերությունների մասին է: Նկարագրվում են տղամարդկանց և կանանց, մտերիմ մարդկանց հարաբերությունները: Նրա մասին է, որ երբեմն որքան դժվար է լինում պատկերացնել, որ այն մարդիկ,որոնց համար դու պատրաստ էիր նույնիսկ կյանքդ տալ կարող են դառնալ ուղղակի անծանոթներ: Ինչքան սարսափելի է, երբ դու փակվում ես ինքդ քո մեջ և փորձում ես թաքնվել սիրուց, սիրելիներից, քո իսկ հույզերից:Եվ այս ամենը այն պատճառով, որ մենք հավերժ մեր մեջ ենք պահում անցյալում ստացած ցավերն ու վիրավորանքները, և կարծես արդեն անցյալի փորձից վախենում ենք վստահել ուրիշներին: Բայց այս ամենը հաղթահարելու միջոց գոյություն ունի և այդ միջոցը սերն է:
Իմ կարծիքով սա իմ կարդացած ամենահիասքանչ գրքերից մեկն է: Այս գիրքը կարելի է ասել փոխեց իմ հայացքները որոշ երևույթների նկատմամբ, դարձրեց ինձ ավելի նպատակասլաց և ստիպեց ինձ ձգտել և հասնել ավելիին: Սովորեցրեց ,որ մարդ չպետք է համեմատվի ուրիշների հետ, այլ պետք է համեմատվի հենց իր հետ: Համեմատվի այն մարդու հետ ,ով եղել է ինքն անցյալում և պետք է լինել ավելի լավը քան երեկ: Այս գիրքը ինձ դարձրեց ավելի նրբանկատ և նույնիսկ ավելի բարի:
Այսպիսով եթե ինձ հարցնեին , թե որ գիրքը խորհուրդ կտայի կարդալ ես միանշանակ կառաջարկեի Ռիչարդ Բախի «Կամուրջ հավերժության վրայով» գիրքը: Այս գիրքը կարող ես կարդալ ցանկացած տարիքում: Այն նույնիսկ կարելի է կարդալ մի քանի անգամ, քանի որ ամեն անգամ յուրովի ես ընկալում կարդացածդ: Տարբեր տարիքի մարդիկ այս գիրքը կարող են ընկալել տարբեր կերպ:
Ես գտնում եմ,որ պետք է շարունակել կարդալ գրքեր և ինչքան հնարավոր է շատ, քանի որ գիրքը զարգացնում է մարդկանց և ոչ մի ֆիլմ գրքի ուժը չունի:
Յուրաքանչյուր մարդ կարդալով նույն գիրքը պատկերացնում է յուրովի, իսկ ֆիլմերը ըստ իս որոշ չափով նաև մեզ ստիպում են պատկերացնել այնպես ինչպես ռեժիսորը:
Այսպիսով կո՛չ եմ անում բոլոր մարդկանց կարդալ ինչքան հնարավոր է շատ գրքեր:
Երևանի Հ. Գալստյանի անվան 83 դպրոց, 10-րդ դասարան
Խաչատրյան Րիմմա
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Շատ գեղեցիկ և հետաքրքիր շարադրություն էր:
ReplyDeleteshat apres Rimma jan ..shat hetaqrqir er ...bravo ^_^
ReplyDeletevaaaaaaaaaaay shaaaaaaaaat lavner irooooooooooq
ReplyDeleteՇատ հետաքրքիր ու ուսուցանող շարադրություն էր։
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteshat hetaqrqir er...indz mot nynisk cankuyun arajacav ays girq@ kardal... apres :)
ReplyDeleteRimush jan shat apres iroq shat hetaqrqir er :)
ReplyDeleteՇատ հետաքրքիր էր:
ReplyDelete