Ռոբերտ Կլեմենտը ծնվել է 1949 թվականին,
Ավստրիայի Ս. Փոլթեն քաղաքում: Նա ուսուցիչ է և հեղինակ մանկապատանեկան մի շարք գրքերի:
Նա առաջիններից մեկն էր, ով 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո հասավ Գյումրի`
մարդասիրական առաքելությամբ: Նրա գիրքը հրատարակվել է Վիեննայում` <<Լենինականի
մանուկները>> վերնագրով: 1991 թվականին գիրքը թարգմանվել է Զարեհ Ավագյանի կողմից
և ստացել <<Դասամիջոցից առաջ… և հետո>> վերնագիրը:
Գրքում խոսվում
է Ռազմիկ անունով մի մարզիկի և իր համադասարանցիների մասին: Ռազմիկին <<կայծակ>>
էին կոչում: Լիլիթը Ռազմիկի համադասարանցին էր: Մեկ շաբաթից նրա ծնունդն էր: Լիլիթը
և Անժելան մտերիմ ընկերուհիներ էին: Ամեն երեկո Արամը, ով նույնպես Ռազմիկի, Լիլիթի
և Անժելայի համադասարանցին էր, կլանված գիրք էր կարդում: Տղան ուներ տկար կառուցվածք,
որի համար ընկերները ծիծաղում էին նրա վրա:
Տիգրան Աբրահամյանի
մատները սահում էին քարտեզի վրայով: Նա զգում էր, կարելի է ասել համոզված էր, որ մի ահավոր հրեշ
նիրհում է հողի ընդերքում: Եվ այդ հրեշը վաղ
թե ուշ
պետք է արթնանա: Տիգրանը երկրաշարժագետ էր, ով ամեն օր <<գլուխ էր կոտրում>>
հաշվարկների վրա:
Եվ ահա եկավ այդ զազրելի պահը: 11:40-էր: Բոլորը նստած
էին և սպասում էին զանգի հնչելուն: Հանկարծ դպրոցը սկսեց ցնցվել: Պատերը փլվում էին,
և երեխաները հազիվ էին կարողանում տեղաշարժվել:
Հատակը ճեղքվում էր և հարյուրավոր երեխաների կուլ տալիս: Փոշին կամաց-կամաց նվազում
էր: Լսվում էին երեխաների ճիչեր: Ամենուրեք երեխաների ձեռքեր էին երևում` քարերի ու պատերի արանքներից դուրս եկած: Տները կիսվել
էին: Մի մասը քանդված քարերի կույտի էր նման, իսկ մյուս հատվածը կանգուն էր: Քանդվել
էր նաև հիվանդանոցը, մահացել էին բժիշկներն
ու հիվանդները, իսկ շտապօգնության կայաններն այլևս չէին կարողանում սպասարկել մարդկանց: Ծանր վիրավորներն
ինքնաթիռով տեղափոխվում էին Երևան:
Կամաց-կամաց մթնում էր, իսկ դպրոցներում և շենքերում շատ վիրավորներ կային, որոնց օգնություն էր անհրաժեշտ: Միայն կռունկը
կօգներ նրանց, սակայն այն գտնելը շատ դժվար էր այդ պայմաններում:
Ցնցումը կրկնվեց, կրկնվեց այնքան ուժեղ, որ մարդկանց թվում
էր թե գետինը կպատռվի ու կուլ կտա իրենց…
Գյումրին գերեզմանի տպավորություն էր թողնում: Փառահեղ և
ժպտերես քաղաքը լռում էր, տխուր էր: Կամաց-կամաց ցուրտը սաստկանում էր: Բայց մարդիկ
տոկուն էին, հարազատներին փրկելու միտքը մոռացության
էր տվել ցուրտը, ծարավն ու քաղցը:
Եկավ առավոտը: Նրանք, ովքեր չէին շարունակում փնտրել հարազատներին,
նստել էին կրակի շուրջը, ծածկվել բրդյա ծածկոցներով, վերարկուներով կամ էլ ինչ–որ տեղից
գտած վարագույրներով: Առավոտյան շատ ցուրտ էր քաղաքում:
Մեկ շաբաթ անց լուրեր տարածվեցին, որ Գյումրին պետք է հողին
հավասարեցնեն և մեկ այլ վայրում նոր քաղաք
կառուցեն: Մարդիկ անգամ չէին ուզում պատկերացնել, որ ավերակների տակ մինչև այժմ էլ
կենդանի մարդիկ կարող են լինել: Չէ՞ որ նրանք էլ հողին կհավասարվեն:
Անժելան չկար… Ամենուրեք հայրը նրան էր փնտրում: Սակայն ապարդյուն:
Անժելան մնաց անհայտ: Նա այն հազարավոր երեխաներից մեկն էր, որոնց նույնանման ճակատագիր
վիճակվեց: Երկրաշարժից երկու տարի էր անցել, սակայն աղջիկն այդպես էլ չգտնվեց:
11 անց 41 րոպե…
7 դեկտեմբերի, 1988թվական:
Համոզված եմ , այս օրը յուրաքանչյուր ապրող հայ կհիշի որպես
իր ժողովրդի պատմության մի սև էջ, որպես անխիղճ վայրկյաններ, որ հազարավոր կյանքեր
խլեց, չխնայեց մանուկներին, անգամ նրանց, ովքեր մի քանի օրական էին:
9 րոպե:
Դասամիջոցին մնացել էր 9 րոպե: Շատերը կարող էին փրկվել, եթե այս աղետը մի քիչ սպասեր:
Եթե այդ ինը րոպեն…
Կարդալով
այս գիրքը ես ապրեցի այդ պահերը և պատկերացրի այդ երեխաների աղերսող հայացքները: Այս
վիպակը ցնցում է իր հերոսների ճակատագրերով: Լիլիթը, Անժելան, Ռազմիկը և Զավենը, Արամն
ու Սամվելը, նրանց ծնողները: Բոլորն էլ կարող էին փրկվել…
Հեղինակը
աղետից տուժածների հետ հանդիպել է Հայաստանում ու գրի է առել նրանց ապրումները: Նա օտարերկրացի է, սակայն
շատ լավ է հասկացել և վերլուծել հայի հոգեբանությունը: Գործող անձանց ճակատագրերն իրական
են: Կարծես հեղինակն անգիր գիտի Գյումրին: Այնքան պարզ է ներկայացրել տեսարանները,
որ ես մի պահ ինձ պատկերացրի այնտեղ:
Մենք պետք
է շնորհակալ լինենք Ռոբերտ Կլեմենտին, որն այնպես արեց, որ ցանկացած հայ ուր էլ գտնվի,
չմոռանա և միշտ վառ պահի զոհվածների հիշատակը…
Գիրքը կարդալիս
կարծես թե ես այդ ամենի ականատեսն էի:Ես երկրաշարժի մասին տեղեկություններ էի ստացել
ծնողներիցս, որոնք ինձ պատմել էին այդ օրվա տագնապալի դեպքերի մասին… Բայց այդ ամենն
ինձ համար քիչ էր: Կարծես թե ես ապրում էի այդ ցավն ու կսկիծը, որն էլ ինձ դրդեց ավելինն
իմանալու: Հիշեցի, որ մեր գրադարակներից մեկում կա մի գիրք` նվիրված ինձ այսքան հուզող
և հետաքրքրող թեմային: Սկսեցի կարդալ…
Կարդալու ընթացքում փշաքաղվել էի, աչքերս թացացել
էին, որոշեցի այլևս չշարունակել, սակայն ցանկությունս հաղթանակեց, և հասա վերջին էջերին:
Ուզում էի ժամանակը հետ տալ, հայտնվել այն դպրոցում, որտեղ սովորում էին արդեն ինձ
ընկեր դարձած գրքի հերոսները: Գտնել Անժելային և բարի լուր հաղորդել նրա հորը: Այնքան
եմ ուզում իմանալ`գտնվե՞ց արդյոք Անժելան, հիշու՞մ է արդյոք նա այդ օրը, հանդիպե՞լ է իր համադասարանցիներին:
Գիրքը մարդու
անդավաճան ընկերն է, նրա լուռ և ամենահամբերատար խոսակիցը, ամենահավատարիմ գաղտնապահը:
Այդ հրաշագործ երևույթը, մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենակատարյալ արգասիքն
է: Այն գրողի կենսագրությունն է և հոգևոր գանձարանը: Այս գիրքն էլ ոչ միայն գրողի,
այլև` մի ամբողջ դասարանի <<կենսագրությունն>> է, կենսագրություն, որը
մնաց անավարտ, սակայն հավիտենական: Թեև կյանքն անցողիկ է, սակայն հարատևում է շնորհիվ
գրքի:
Շրջելով
Գյումրիում՝ տեսնում եմ նորակառույց շենքեր, բարեկեցիկ փողոցներ, որը կարծես թե ասում
է, թե ամեն ինչ անցյալում է: Սակայն մարդկանց աչքերն ասում են, որ այդ օրը չի մոռացվել
ու չի մոռացվելու, և սգավոր մայրերը, քանի դեռ կենդանի են, սևաշոր են լինելու, և մարդիկ
ամեն տարի՝ դեկտեմբերի յոթին, վերապրելու են այդ օրը և ամեն անգամ նույն կերպ են հրաժեշտ
տալու ժպիտներն իրենց դեմքերին սառած, դաս պատասխանող և տուն վերադարձող մանուկներին:
Հայոց պատմության և հայերի հիշողության մեջ
1988թ. դեկտեմբերի 7-ը գրվեց նույն սև թանաքով,
որով և գրվեց 1915թ-ի ապրիլի 24-ը:
Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի
10-րդդասարանի աշակերտուհի
Ջանիբեկյան Սոնա
Rate this posting: Ջանիբեկյան Սոնա
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Միակ աշխատանքը, որը կարդալիս վերապրեցի ամեն մի պահը և կարծում եմ հաղթանակի միակ հավակնորդն է...Հրաշալի աշխատանք էր…Շնորհավորում եմ հեղինակ Սոնա Ջանիբեկյանին նման հրաշալի, գրագետ և գեղեցիկ աշխատանքի համար: Աշխատիր նույն տեմպերով, քեզ հաղթանակ եմ մաղթում…:D
ReplyDeleteՀամաձայն եմ...Իրոք հրաշալի էր, բոլոր աշխատանքները կարդացել եմ, բայց սա առանձնահատուկ հավանեցի...Սրտանց հաղթանակ եմ ցանկանում...Շատ հետաքրքիր է թե ով է սեղմել ՛՛անիմաստ է՛՛ կոճակը: Համենայն դեպս մինիմում կույր է:
ReplyDeleteՃիշտ է................. Լիովին համակարծիք եմ, ես նույնպես հաղթանակ եմ մաղթում
ReplyDeleteԱմենալավ նյութն է : Ամբողջ մարմնովս փշաքաղվեցի, կարծես ներկա լինեի նշված բոլոր իրադարձություններին:
ReplyDeleteԿարծում եմ,որ այս գործը արժանի է հաղթանակի..գեղեցիկ և հուզիչ խոսքեր..իրոք որ այս խոսքերը ստիպեցին ինձ արտասվել..շնորհակալ եմ..
ReplyDeletepshaqaxveci uxaki
ReplyDeleteShat lav sharadrutyun e:
ReplyDeleteshat shat lavn er, maxtum em hajoxutyun...
ReplyDeletees sharadrutyuny kartalucc nenc tpaworutyuner,woncwor esel henc ytex linei u koxqic tenai et sax inch katarwumer dektemberi 7in (((shatt lawner ,u erewac wor uxaki ankap barer chen sharac irar hetewic,u shat mec imast uner ira mej .apres Sonn shat lawnerr :*
ReplyDeleteshat lavna Son jan apres
ReplyDeleteԳեղեցիկ և հուզիչ խոսքեր էին..հաղթանակ եմ մաղթում!
ReplyDeleteինձ շատ դու եկավ,,,,իրոք հրաշալի է գրված.....ամբողջ մարմնով փշաքաղվեցի,,,ապրես Սոնա Ջանիբեկյան
ReplyDeleteՇատ շնորհակալ եմ...♥
ReplyDelete✩Sona✩Будущий Звезда✩Janibekyan✩
ReplyDeleteКлассо Придумал
ReplyDeleteспасибо..♥
ReplyDelete