Կամաց – կամաց իմ մանկության արահետով անվստահ
քայլերով հասնում եմ պատանեկության խրթին ճանապարհին: Ինձ համար հետաքրքիր են կյանքի`
հեռվից լուսարձակող խորհրդավոր լույսերը, որոնք ինձ կանչում են դեպի ապագայի բարդ ու
հետաքրքիր հեռուները, բայց դեռ կարոտով ետ եմ նայում իմ մանկության փոքրիկ մոլորակին,
որտեղից իմ խաղալիքներն ու տիկնիկները թախծոտ աչքերով ինձ հրաժեշտ են տալիս: Նրանք
զգում են կարծես, որ ես արդեն քիչ եմ զբաղվում իրենցով, որ ինձ հուզում են արդեն մեծերի
աշխարհից ինձ հասնող խորհրդավոր քամիները: Որքա~ն չբացված դռներ` իմ առջև… Ու ես կրկին ձեռքս եմ վերցնում իմ սիրելի բարեկամին`
<<Փոքրիկ իշխանը>> գիրքը, կրկին թերթում այն և մտովի տեղափոխվում իմ մոլորակը,
որտեղ ամեն ինչ հարազատ է և սիրելի, և ես եմ իմ փոքրիկ աշխարհի փոքրիկ տիրուհին: Այստեղ
ինձ ամեն ինչ հարազատ է և սրտամոտ, ամեն ինչ հեշտ լուծվող և անցողիկ:
2 տարի առաջ, երբ կարդացի այս գիրքը, սկսեցի իմ
փոքրիկ մոլորակից ուրիշ աչքերով նայել մեծերի աշխարհին ու հասկացա, որ նրանք ընդամենը
ուզում են արմատախիլ անել փոքրիկ մոլորակում ծլարձակած բաոբաբի սերմերը: Եվ նրանք մեղավոր
չեն, որ չեն կարողանում տեսնել <<արկղի մեջ նստած գառնուկին>> կամ տարբերել
վիշապօձը գլխարկից: Իսկ իմ վարդին, որին այդքան ջերմորեն գուրգուրել ու թաքցրել էի
մեծերի աչքից, վաղուց եմ լքել:
Մեծերի մոլորակում այնքան էլ հետաքրքիր չէ, քանի
որ չկան ընկերներս, որոնց հետ ես անցկացնում եմ օրս: Նրանց հետ իմ օրը շատ լավ է անցնում,
ինչպես մի ակնթարթ, սիրում եմ նրանց շատ, մեկը
մյուսից լավն են ու ընկերասեր: Հետաքրքիր է` նրանք իմ մոլորակում տեսնո՞ւմ են իշխանին,
գառնուկին, թաքցրածս վարդին: Ցանկանում եմ միշտ լինել նրանց հետ, շփվել նրանց հետ:
Մեծերի մոլորակում դա այնքան էլ հեշտ չէ ինձ համար: Բայց ինքս էլ զգում եմ, որ մեր
մոլորակն էլ կամաց – կամաց փոխվում է, ընդարձակվում: Օրեցօր նոր հորիզոններ են բացվում,
և ամեն քայլափոխի ես զգում եմ, որ հերթով կտրվում են մանկության մոլորակի հետ կապող
բոլոր թելերը, նույնիսկ երբ իմ զգացմունքներին երբեմն մեծերը լուրջ չեն մոտենում, վիրավորվում
եմ, որովհետև ես ինքս արդեն հաճախ չեմ տեսնում <<արկղի մեջ նստած գառնուկին>>:
Բարդ է մեծերի աշխարհը, բարդ են մարդկային հարաբերությունները,
բայց ես անվստահ քայլերով առաջ եմ գնում: Շուտով չափահաս կդառնամ, իմ առջև դեռ շատ
դռներ կան փակ, որոնց բանալիները ես ինքս պիտի գտնեմ: Դրանց մի մասը ես գտնում եմ մեծերի
խորհուրդներում, մի մասը հայտնվում են կյանքի քարքարոտ արահետներում, դրանք կան նաև
իմ սիրելի գրքում, որոնք իմ առաջ բացում են մի խորհրդավոր ու երևակայական աշխարհ: Բայց
ես արդեն գիտեմ, որ իմ կյանքի բոլոր ճանապարհները ինքս պիտի հարթեմ, ու դա հեշտ չի
տրվելու: Ու ես կրկին ետ եմ նայում. ո՞ւր մնացիր, իմ մանկության մոլորակ, ինչո՞ւ ես
ետ մնում: Ես կարոտում եմ քեզ, ես երբեմն – երբեմն ետ եմ ուզում վերադառնալ, բայց…
Թաքնվում եմ իմ սենյակում, կտրվում մե~ծ մոլորակից,
բացում եմ <<Փոքրիկ իշխանը>>,թերթում եմ կրկին, ու ինձ թվում է, թե ես
կրկին այնտեղ եմ` Փոքրիկ իշխանի մոտ, իմ մոլորակում… ո՞վ է տեսնես ջրել իմ վարդը, իմ
գառնուկն այլևս ինձ չի ճանաչում, նա վազվզում է մի փոքրիկ աղջնակի հետ… նա իմ մանկությունն
է…
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց.
9-րդ դասարան
Դավթյան Գայանե
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
lavna !
ReplyDeleteShat lavna! gerazanc!
ReplyDeleteshatttt lavnerrrrrrrr,apriiiiiii grox@
ReplyDeleteshatttttt shnorhakalutyun
ReplyDeleteshat tpavorich er. Miangamic texapoxveci mankutyan molorak.
ReplyDeleteIndz zarmacrec ayn ban@ inchkan mec kyanki achkerov grume Gayanen, cankanum em hajoxucyun ev kreotiv!)
ReplyDeleteKetcces Gayane Jan !
ReplyDeleteDe lavn enq eli, lavy...
ReplyDeleteIskapes vor shat lavna apres du Gayane jan
ReplyDeleteYes uxaki hiacac en dzer mtqi chkunutyamb u var yerevakayutyamb hargeli Gayane, keccess
ReplyDeleteApres shatttttttttttt tpavorich er
ReplyDeleteQo nman balikner@ piti shattttttttttt lini mez petq en xelaci serund inchqan kardum em meke inc tvum e arajin angam em kardum hetaqrqir e mersi qez vor du kas
ReplyDelete
ReplyDeleteYes kardaluc mec bavakanutyun staca, qani vor mtqern artahaytvac ein shat graget ev karevor@ srti xorqic.dzer usucchuhin hpartanalu arit uni Gayane jan
HAMAMIT EM PETQ@ HPARTANA NAY SHORHAKALUTYN VOR NMAN ASHAKERT E DASTIRAKEL
ReplyDeleteSHNORHAKALUTYUN EV GROGHIN, EV KARDACOGHNERIN, EV GNAHATOGHNERIN...
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete