<<…Ընթրիքից հետո բոլորը
պառկեցին քնելու, միայն երկու հոգի մնացին արթուն, նրանք այրի դռանը նստած հսկում էին
ձիաներին:
Վաղ առավոտ էր: Արևիառաջին շողերը ցոլացին սառած
գետնի վրա: Օդը խեղդվում էր փոշու ճիրաններում,
երկինքը փքվել էր լույսի ծփանքից, քարացած հողակոշտը հոգնել էր իր ուսերին կրել աշխարհը:
Պատերազմ էր:Մարդկային հառաչանքները խառնվել էին
քամու սուլոցին ու անէանում էին փոշոտ շուրջպարում:Զենքերի
շաչյունները խլանում էին կարոտի գրկում:
Աշխարհը թվում էր մի հողաթումբ, որի կողքին ապրելը սուգ էր թոթովում:Մինչ
այստեղ՝ մարտի դաշտում, թրերը զարկում էին ու զարկվում կայծակնացայտ ամպրոպի նման,
այստեղ` հազարավոր մղոններ այնկողմ, փախստականները իրենց ազատության երգն էին ձոնում
արևին:
Քերիմ-բեկը, Մարջանը, Զենյաբ-խանումն ուՍայիդը`
ավազակների և ավազակապետի կնոջ ու երեխաների հետ սլանում էին դեպի ապագա` որտեղ ցավ
չկար: Բայց գնում էին որպես Մեխակ, Ալմաստ ու Հուդդի:
Երեկո էր: Մի գեղեցիկ ու շքեղ սենյակում, որտեղ
մթության օրորն էր լսվում, որտեղ համրացել էին ամեն բան, բացի մի երազկոտ սրտից, լսվում
էին հեծկլտոցի ձայներ: Մանկահասակ մի աղջիկ էր` տանջվում էր անորոշությունից: Սիրո
ամենանուրբ ողջույնները հանգրվանել էին նրա մեջ ու ստիպում էին խեղդվել արցունքների
առատությունից: Գեղեցիկ ու խոշոր աչքերը սառել էին մի կետի, չիմանալով, թե ուր են սևեռվել:
Աղջիկը Մահին էր: Քերիմ-բեկը հեռացել էր` իրեն
թողնելով միայնության մեջ: <<Գուցե էլ երբեք չտեսնեմ նրան>>,- մտածում
էՄահին, ու փխրուն աշխարհը, որ գտել էր քիչ ժամանակ առաջ, անգթաբար, ընդամենը մեկ վայրկյանում
փլուզվում է:
Մեխակը ավազակապետերի հետ հեռանում է, մյուսներին
թողնելով ապահով մի տեղ, որպեսզի միջոց գտնեն`ճանապարհը շարունակելու: Մարջանն իր սրտացավությամբ,
ամեն ինչ անում էր տիրուհու շուտափույթ ապաքինման
համար, սակայն միջոցները սուղ էին:
Մի օր, երբ Սայիդն ու Մարջանը նստած զրուցում էին,
թե ինչպես օգնեն իրենց սիրելի տիրուհուն, ինչպես ամոքեն ցավերը, հանկարծ մի օտար ձայն
են լսում, որը երկյուղի առիթ է դառնում: Գիշերային մթության մեջ նրանք նշմարում են
մի կանացի կերպարանք և փոքր ինչ հանգստանում`
ոչինչ չի կարող անել: Աղջիկը մոտենում է զույգին
ու ցածր շշուկով բացատրում, թե ով է, ինչու է այստեղ, պատմում է ամենը` շահելով նրանց
վստահությունը:
Բոլորը սիրով են ընդունում աղջկան: Հավատում էին
նրան, մտածելով, որ այդքան քնքուշ ու մանկահասակ մի աղջիկ ինչպե՞ս կարող էր խաբել իրենց: Իմանալով Ալմաստի հիվանդության
մասին, աղջնակն անսահման կարեկցությամբ էր լցվել դեպի նա ու ամենայն հոգատարությամբ
խնամում էր նրան:
Զենյաբ-խանումը երախտագիտության զգացումով էր լցվել
դեպի այդ ազնիվ ու խղճալի էակը: Անծանոթն իր հետ բերել էր դեղամիջոցներ ու սնունդ,
հագուստ ու այն ամենը, ինչն անհրաժեշտ էր նման պայմաններում: Բայց որտեղից էր տեղեկացել
նրանց գտնվելու, փախուստի մասին` ոչ ոք չգիտեր:
-Մենք եկանք:Սնունդ, պարեն ու հագուստ ենք բերել.
մենք փրկված ենք,-կանչում էր ավազակներից մեկը:
Հանկարծ Քերիմ-բեկը զարմացած ու ուրախացած բացականչում
է, ձայնի ելևէջները թրթռում էին:
-Մահի՜, ինչպե՞ս ես հայտնվել այստեղ, դու… ինչո՞ւ
ես եկել, ինչպե՞ս իմացար:
-Կարևոր չէ, կարևորը, որ գտա քեզ,-գրկում է Քերիմ-բեկին,-գիտեմ,
որ սիրում ես Ալմաստին, նա ինձ ամեն ինչ պատմել է, ես կօգնեմ ձեզ:
-Շնորհակալ եմ, որ ինձ հասկանում ես, իմ սիրելի
Մահի:
Հաջորդ առավոտյան, իբրև թե ուխտյալների քարավանը
գնում էր երջանկությանն ընդառաջ:
Օգոստոս ամիսն էր. շոգը գնալով ավելի տհաճ էր դառնում,
փոշեխառն քամին ճնշում էր առանց այն էլ պատժված քարավանին:Բազմաթիվ դժգոհությունները
մի հոգով էլ էին ավելացել: Այնուամենայնիվ,ուժեղ
էին ապագայի հույսով:
Քարավանը դանդաղ գնում էր. գնում էր թառանչը սրտում…
Ոլոր-մոլոր ճանապարհը շուտով խոստանում էր հայրենի
հողն ու ջուրը փռել անամպ երկնքի վրա:Շուտով, շատ շուտով, ընդամենը մի քանի օր ևս,ու
կհասնեին Հայաստան աշխարհ, ուր ամեն ինչ խաղաղ
էր այնքան, քարը կարծես հացից էր կերտված, երկինքը, ինչպես դրախտ մի հեքիաթ…
Եվ որքա՜ն երջանիկ էին նրանք…
Հառաչող սրտերը վերածվել էին մի բոցի, որ ուզում
էր դուրս թռչել տեղից ու ծիծաղն իր պատմել արդար երկնքին:
Ալմաստն ու Մեխակը գտան իրենց երազած աշխարհը`այն
սուրբ հողը,որ պիտի հալեցներ կարոտը:Ավազակն ու իր կինը մնացին նորաստեղծ ընտանիքի
հավատարիմ բարեկամները:Մահին, չդիմանալով ճանապարհի դժվարություններին,մեռնում է Քերիմ-բեկից
մերժված սերը սրտում:Մարջանն ու Սայիդը այլևս արձակված էին ստրկության շղթաներից:Հուդդին
անգամ տեսավ իր հարազատ Արեսինայի արփերը,որտեղ Սայիդը խխունջներով զարդարում էր իր
պարանոցը…>>:
Երևի ընթերցողս արդեն կռահել
է,որ շարադրանքս Րաֆֆու <<Հարեմը>> ստեղծագործության շարունակություննէ:Վերջինս
ընտրեցի,քանի որ լի էր հետաքրքիր ու հուզիչ պատմություններով,որոնք շոյում էին հոգիս:Ընթերցանության
ընթացքում այն ինձ մեծ հաճույք պատճառեց,և գիրքը դարձավ իմ անբաժան ընկերը:Միայն ափսոսում
ու ցավում եմ,որ Րաֆֆու ձեռագիրն ամենահետաքրքիր ու գաղտնիքներով լեցուն տողերում ընդհատվում
է`վառելով բազմաթիվ ընթերցասերների հետաքրքրությունը:Այնուամենայնիվ ես փորձեցի շարունակել
այն…
Սևանի համար 3 հիմնական դպրոց 9-րդ ա դասարան
14 տարեկան
14 տարեկան
Վարդուհի Հակոբյան
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
shaaaaaaaaat lavner u ogtakar
ReplyDelete