Քեզ կարդացել եմ ես հազար անգամ, ու հազար անգամ սիրտս է խոցվել:Սիրահարվել եմ քեզ հազար անգամ,հազար անգամն էլ հիասթափվելով գետնին տապալվել:Սպասել եմ քեզ իմ ամբողջ կյանքում, բայց դու չես եկել,ա՜խ,աս′ա ինչու՞: Ի՞նչ է ,չե՞ս տեսել՝ որքան եմ տանջվում, գիշերներն անգամ չեմ քնել հաճախ: Կարծես դարձել էի թափառ մի շրջիկ, որ ո′չ տուն ունի, ո′չ տեղ,ո′չ տանիք:
Ա՜յ, դու խենթ խելառ…
Քո խենթությունը պարուրել էր ինձ, բռնել էր ուժգին իմ գոտկատեղից և ամեն վայրկյան ստիպում էր ինձ,որպեսզի պարեմ ինչ-որ մի քնքուշ մեղեդու ներքո,որը լիովին ինձ անծանոթ էր:Սակայն այդ փաստը ինձ չխանգարեց,որ ես կատարեմ կամքդ,օ՜, իմ խենթ:
Քայլում էի դանդաղ,նայում երկնքին,հիշում պատկերդ,անվերջ կուտակում ցավը իմ սրտում, և իմ խռովքը անխնա լցնում կապուտակ ծովի ծփանքների մեջ:
Քո նուրբ պատկերը արտացոլվել էր ծովից բարձրացող պղպջակների հայելանման թափանցիկ շերտին:Կարծես ինչ-որ բան շարժվեց իմ ներսում,մի պահ զգացի ներկայությունդ,փորձեցի մոտ գալ և արագ առնել քեզ իմ ափի մեջ,որպեսզի ոչ ոք մեզ չբաժանի այսքան սպասված մեր հանդիպումից:Սակայն իմ մեկնած ձեռքը ետ քաշվեց,քանի որ տեսա,որ քո գրկի մեջ ուրիշն է արբում,նույնիսկ երկնքում դու չես բաժանվում քո հավերժ սիրուց՝ անմեղ Լալայից:
Սիրտս ուզում էր արագ դուրս թռչել,թողնել-հեռանալ ու էլ ետ չգալ :Արցունքը դանդա՜ղ սրտիցս կաթում և այն ծովին կից օվկիան էր կազմում:Ես այդ օվկիանը կոչեցի հենց «Խենթ»,քանի որ դա խենթ սիրո ծնունդ էր:
Եվ իմ այս տխուր,բայց և տանջանքով լի պատմությունը չկարողացավ ավարտին հասնել…
Չորս զորեղ ձեռքեր՝ կարծես գազաններ,արնոտ երախ էին իմ դեմ բաց արել:Իսկ ես հասարակ մի խենթ սիրահար,դեռ վերջին հույսով սպասում էի,որ հիմա կգաս,ինձ քո ձեռքերով կառնես գրկիդ մեջ, և կանհետանանք ու կարտացոլվենք դեռևս ծփող,բայց և անհանգիստ կոհակների մեջ:
Քոսակյան Անուշ Սերյոժայի
Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարան
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment