<<Կոմս Մոնտե Քրիստո>>:
Գրքի անունը, որն առաջին անգամ լսելով իմ մեջ հետաքրքրություն չառաջացրեց:Եվ ես գիրքը նույնիսկ չբացեցի, որը մայրս համառորեն սեղանիս էր թողնում:Քիչ-քիչ գիրքը իր տեղը գտավ դասագրքերիս դարսի տակ:Սեղանս կարգավորելուց ես այն նորից գտա:Արդեն ուզում էի տեղավորել պահարանում, երբ ինձ գիրքը ձեռքիս տեսավ հայրս:
<<Գիրքը միշտ էլ հաղթում է, ես համոզված էի>>,- հպարտ ասաց նա և գնաց:Ես տեղումս սառեցի:Նախ բարկացա, որովհետև չէի պատրաստվում կարդալ,երկրոդը` չէի ուզում, որ հայրս պարտված դուրս գար իմ առջև:
Գիրքը նորից հայտնվեց սեղանիս:Այն ինձ այնպես էր ճնշում, կարծես կոկորդիս կանգնած ոսկոր լիներ:Ես չգիտեի ինչպես ազատվել այդ գրքից և վախենւմ էի սենյակիցս մինչև միջանցքի գրապահարանը տանող ճանապարհը նորից անցնել:Եվ ամենակարևորը սարսափում էի, որ հայրս ինձ նորից <<կբռնի>> գիրքը ձեռքիս, անգամ եթե նա տանը չէր լինում: Գիրքը, որ համոզել էին, թե կերջանկացնի իմ տարիքի ցանկացած տղայի, տառապանք էր դարձել ինձ համար:Մի օր, երբ տանը հյուրեր ունեինք, նրանցից մեկը ներեղություն խնդրեց, ասելով, որ իր սիրելի հեռուստասերիալի ժամն է: Պարզվեց, որ ոչ միայն իր այլև մեծամասնութ-յան սրտովն էր առաջարկը: Սեղանը թողած բոլորը տեղավորվեցին հեռուստացույցի առջև:
Սկսվեցին քննարկումներն այն մասին, թե ճի՞շտ է արդյոք սերիալ դիտելը:Ապա վիճեցին այն բանի շուրջ, որ ֆիլմերը թույլ չեն տալիս երեխաներին գիրք կարդալ, և մեր սերունդը այդ առումով խաբված է:Հետո վիճաբանում էին, որ կարելի է գիրքը կարդալ, հետո ֆիլմը դիտել:Մյուսներն էլ պնդում էին, որ գրքերի շատ լավ էկրանա-վորումներ կան, որոնք ստիպում են սիրել գիրքը:Մյուսն էլ նորից վիճում էր, որ գրքին շատ մոտ ֆիլմերը դիտելուց հետո երեխաները ընդհանրապես գիրք չեն ուզում կարդալ:Հյուրերից մեկն էլ մեծ խանդավառությամբ հայտնեց, այն սերիալն, որը հիմա դիտում են նկարահանված է Դյումայի <<Կոմս Մոնտե Քրիստո>> վեպի հիման վրա:
<<Այդ գիրքն իրոք որ ինձ հետապնդում է>>,- մտածեցի ես և չգիտես ինչու նայեցի հայրիկիս:Նայեցի և հասկացա, որ <<թակարդն ընկա>>: Իմ <<անպարտելի>> հայրիկը որպես հաղթաթուղթ հպարտությամբ հայտարարեց:
<<Խնդրեմ, հասարակ օրինակ, տղայիս առաջարկեցի կարդալ հենց Դյումայի <<Կոմս Մոնտե Քրիստո>>-ն և նա գիրքը ձեռքից վայր չի դնում>>:
Ես հյուրերի աչքերում նախանձ կարդացի, բայց ինքս ամաչեցի և ուզում էի սենյակից փախչել:
Հենց այդ գիշեր սկսեցի կարդալ:Կարդում էի ոչ թե ինձ, այլ հորս համար, ուզում էի էջանշանս հայտնվի գրքի գոնե մի պատկառելի մասում:Կարդում էի անհետաքրքիր ու անիմաստ թվացող գիրքը, ափսոսելով ժամանակս:Բայց այդ ամենը միայն սկզբում էր: Հետո ինչ-որ հետաքրքրություններ առաջացան իմ մեջ:Այնուհետև ես չէի կարողանում կտրվել գրքից: Զգացի, որ բավականին երկար եմ նստել և իմ դժգոհելու և նեղվելու պատճառը անհարմար դիրքս է:
Էդմոն Դանտեսը գերել էր ինձ:Նա սովորեցնում էր պատրաստ լինել կյանքի դժվա-րությունները հաղթահարելուն, պայքարել իրավունքների համար, որովհետև մարդիկ լինում են տարբեր` բարի, չար, ազնիվ, նախանձ:Չէ՞ որ իմ հերոսի անկեղծ, բարի լինելը, պարզությունն ու մաքրությունը չօգնեցին նրան երջանիկ ապրել:Բայց նա չկորցրեց իր մարդկային դիմագիծը և հասկացավ, որ վրեժխնդրությունը իրեն կդարձնի այնպիսին ինչպիսին իր թշնամիներն են:Գիտեմ, որ գիրքը շատերին գրավում է այնքանով, որ գլխավոր հերոս` Դանտեսը պատահաբար դառնում է մեծ հարստության ու իշխանության տեր:
Սկզբում ես էլ Դանտեսից ոչ պակաս վրեժ էի տենչում:Սակայն հասկացա, որ եթե նա վրեժխնդիր լինի, ապա նրա կյանքը լիովին կփոխվի դեպի վատը:Նաև այն, որ մեծ հնարավորությունները չպետք է մարդուն դարձնեն <<արնախում գազան>>, այլ ընդհակառակը, պետք է օգնեն բարի գործեր կատարելուն: Երբեմն ընկերներիս հետ զրուցում ենք մեր ապագայի մասին, նրանցից շատերը մտածում են թե ոնց անեն, որպեսզի միանգամից հարստանան:Երազում են անհոգ կյանք վարելու մասին: Ինձ դուր չի գալիս, որ նրանք ամեն ինչի պատրաստ են, միայն թե արագ հարստանան, կամ էլ իրենց <<մարդ>> չեն համարւմ քանի դեռ փող չունեն:
Դեռ շատ քիչ է իմ կարդացած գրքերի քանակը, բայց դրանց ցուցակը գլխավորող իմ առաջին գիրքը ինձ շատ բան սովորեցրեց:Նույնիսկ Դանտեսը, որ հիասթափվել էր ամբողջ մարդկությունից, դրա հետ մեկտեղ կարողացավ գտնել իր լավագույն ընկերոջը, ում նա չէր տեսնում իր նախկին ընկերների մեջ:Նա կարաողացավ կանգ առնել այն պահին, երբ համարյա հասել էր իր նպատակին:Ես այդ ամենից եզրակացություն արեցի, որ եթե մարդը խելացի ու գրագետ է նա հեշտությամբ է հաղթահարում ճակատագրի բոլոր խոչնդոտները: Արդեն սկսել եմ իմ մեջ սեփական սկզբունքներ ձևավորել:Որոշել եմ լավ սովորել, բարեխիղճ լինել,որպեսզի կիրթ, զարգացած մարդ դառնալ:Բազմակողմանի զարգացած մարդն ինքն է հետաքրքիր դարձնում իր կյանքը, օրինակ ծառայում ուրիշներին:Ես ուզում եմ շատ պարապել , ուսանող դառնալ, ուզում եմ այնպիսին լինել որ կարողանամ դիմակայել կյանքի դժվարություններին, չէ՞որ այդպիսի մարդը ընտրություն կատարելիս երբեք չի ընկնի ծայրահեղությունների մեջ, նա իր ամբողջ կյանքում իմաստուն կլինի:
Եթե այս գիրքը ինձ այդքան շատ բան սովորեցրեց կցանկանայի, որ բոլոր իմ հասկակիցները նույնպես կարդային:Եվ այս գրքի իմաստը հասկանան իր ամբողջ իմաստով:
Արմավիրի մարզի Ծիածան գյուղի միջն. դպրոց, 10-րդ դասարան
Կարապետյան Վլադիմիր
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
shat lavna
ReplyDelete