Saturday, February 16, 2013

Էմմա Հակոբյան: Գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել


                                                                                      - Դու դեռ ընդամենը տասնվեց տարեկան ես 
                                                           դու ինչ գիտես է  , թե ինչ է կյանքը  :
                                                                                - Դե, եթե դուք այդքան մեծ եք ու իմաստուն,
                                      միգուցե ինքներդ սովորեցնեք մեզ`տասնվեց
տարեկաններիս, թե ինչ է կյանքը:
- Անհնար է , յուրաքանչյուր մարդ ինքն է իր 
                                                                                                                  համար ճանապարհ հարթում,  իսկ խորհուրդ 
                                                                                տալը անշնորհակալ գործ է:

<<Ամենակարևոր բաները կյանքում մեզ ոչ ոք չսովորեցրեց: Ոչ ոք չսովորեցրեց թե ինչպես հասկանալ ուրիշի վիշտը, ինչպես լսել լռությունը և ինչպես տառապել արժանապատվությամբ: Թողեցին,  որ այդ ամենը  սովորենք ինքնակրթությամբ` ինչպես ասում են>>:

     Ահա, կարցես թե սա երկար փնտրված այն խնդրի լուծումն է, որի շուրջ հաճախ բանավիճում են երկու տարբեր սերնդի ներկայացուցիչներ:  Նոր կյանք մտնող   դեռահասներին երբեմն օդի ու ջրի պես անհրաժեշտ է լինում այնպիսի մեկը, ով կկարողանա հասկանալ իրենց, տալ ճիշտ ու իրենց համար ընդունելի  խորհուրդներ, բայց առանց սխալ քայլերի համար դատապարտելու ու մեղադրելու:
Թվում է,  թե այս պարագայում  միայնակ է դեռահասը իր մտորումների, իր հույզերի ու մտավախությունների հետ: հասակակիցները չեն հասկանա ու չի բացառվում ,որ նույնիսկ կծաղրեն: Ծնողների հետ անհարմար է նման հարցեր քննարկել կամ նրանք չափից ավելի զբաղված են, որպեսզի ժամանակ վատնեն <<երեխայությունների վրա>> : Իսկ  ծանոթներից ոմանք էլ, խուսափում են կոնկրետ լուծումներ առաջարկել այս կամ այն հուզող հարցի համար, պատասխանատվությունից հեռու մնալու նպատակով տալիս են ընդհանրական  պատասխաններ:  Խնդրի միակ լուծումը  ես գտա  Վարդգես Պետրոսյանի գրքում: Այս խոսքերը կարդալուն պես դրանք դաջվեցին իմ սրտի ու գիտակցության մեջ: Որքան խորը փիլիսոփայություն ու միևնույն ժամանակ որքան պարզ ճշմարտություն են իրենց մեջ պարփակում այս խոսքերը:

  Իրոք, կյանքի կարեվորագույն դասերը մենք սովորում ենք ինքնակրթությամբ, սեփական սխալների, պարտությունների , անկումների միջոցով, որոնցից ամեն անգամ նոր ուժ ու եռանդ ենք ստանում  հետագա վերելքների համար: Իսկ երբեմն էլ  ընդհակառակը` պարփակվում ենք ինքներս մեր մեջ` հիասթափված ու կոտրված սրտով:
    Ինքնակրթության ճանապարհին  մեր  անբաժան ու ամդավաճան ուղեկիցը գիրքն է : Այս հրաշք գանձարանը, որը սովորեցնում է ապրել, տեսնել , զգալ շրջապատող աշխարհի բազմերանգ գույները:
  Գրքերի անծայր ու անսահման տիեզերքում դու բազմաթիվ հերոսների մեջ գտնում ես ինքդ քեզ, նորից ու նորից զարմանում, թե ինչքան արդիական են տարբեր ժամանակներում գրված մտքերն ու նկարագրված դեպքերը: Հայտնագործում ես  ծանոթ ու անծանոթ կերպարներ, ներթափանցում նրանց աշխարհն ու ապրում նրանց հույզերով:
  Ահա այդպիսի մի նոր հայտնություն էին  ինձ համար Վարդգես Պետրոսյանի տեղծագործություն ները`<<Ապրած և չապրած տարիներ >>, << Նամակներ մանկության կայարանից >>  և այլն: Էջ առ էջ կլանված ու ինքնամոռաց կարդացի ու ամենավերջում հասկացա,որակամա փոխվեցին իմ պատկերացումները կյանքի մասին: Փոխվեց իմ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Ես կարցես հասունացա մի քանի օրվա մեջ, սկսեցի ավելի խորությամբ ու առավել լրջությամբ ընկալել ամեն ինչ:
   Ինչ է  կյանքը…
  Ժամերից, օրերից ու տարիներից հյուսված մի շղթա, որ այնքան  կարճ է : Իսկ մարդն այն վայելելու փոխարեն անխնա  վատնում է  անկարևոր ու չնչին  երևույթների վրա: Պետք է  գնահատել ու սիրել կյանքը : Պետք է օգտվել ամեն րոպեից, ամեն ակնթարթից, քանի որ այդ ակնթարթից հետո հետո կարող է չլինել շարունակությունը: Հարկավոր է կյանքից խլել այն, ինչ հնարավոր է և որքան հնարավոր է վառ ապրել:
   Կյաքը ետադարձ տոմսեր չի տալիս…
Ես հաճախ ինձս ինձ կրկնում եմ Վարդգես Պետրոսյանի հետևյալ խոսքերը.
<< Մարդու կյանքը նման  է լուցկու տուփի, որտեղ կամաց-կամաց ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկները կարող ես դեն նետել, իսկ ապրածդ տարիները մնում են: Եվ մի օր էլ կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով:
      Ապրած տարիների խարույկից մարդ պետք է կրակները վերցնի` այլ ոչ թե մոխիրը >>:
 Ինչ խոսք,  տարիների հետ փոխվում են մարդու ատկերացումները, աշխարհընկալումը, և ինքը` մարդն է փոխվում: գիտեմ, որ դեռ շատ նոր հեղինակների հետ կծանոթանամ ու նոր բացահայտումներ կանեմ ինքս ինձ համար, բայց այնուամենայնիվ, այս գրքի թողաց տպավորությունը ընդմիշտ կպահպանվի իմ մեջ:

    Որևէ գիրք կարդալիս երբեմն պատահում է այնպես, որ մտովի վիճաբանության մեջ եմ մտնում հեղինակի հետ, այս կամ այն հերոսի ճակատագրի տնօրինման հարցի շուրջ: Պատահում է, որ այնքան ես ընկղմվում պատմության մեջ,որ հերոսներից յուրաքանչյուրը քեզ թվում է հարազատ ու ծանոթ: Ակամա սովորում ես ապրել ուրիշի կյանքով, կիսել նրա հույզերն ու զգացմունքները, սիրել  ու ներել: Կյանքի այս  դարբնոցում սովորում ես նաև ֆիզիկական ցավ զգալ մտերիմի փոխարեն:
   Հաճախ զարմանում  կամ զայրանում եմ հեղինակների  անգթության վրա:  Ինչպես է պատահում, որ տարիներով ձգտում են միմյանց , սիրում, սպասում ու երազում իրար ու հետո մի վայրկյանում հօդս է ցնդում այդ զգացմունքը: Կամ կյանքի դաժան պատահականության պատճառով սիրած մարդը դժբախտության մեջ է հայտնվում: Ընկերները, եղբայրները  դավաճանում են իրար:
       Սթափվելուց հետո հասկանում եմ, որ սխալ կլիներ, եթե գրքերում ներկայացվեր  միայն կյանքի գեղեցիկ ու բարի կողմը: Անհրաժեշտ է, որ մեզնից  յուրաքանչյուրը հասկանա, որ  կյանքը  միայն լուսավոր կողներից չի կազմված: Հասկանա ու միշտ պատրաստ լինի հաղթահարելու իրեն բաժին հասած դժվարությունները:


Սյունիքի մարզ, Կապանի թիվ 4 միջնակարգ  դպրոց
 Էմմա  Հակոբյան, 16 տ.


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment