<<Գնդապետ Աուրելիոն գնդակահարության պատի տակ դեռ
պետք է հիշեր այն օրը…>>
Այսպես է սկսում
համաշխարհային գրականության հսկա կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսը իր <<
Հարյուր տարվա մենություն >> գիրքը:Այսպես սկսում և խառնիճաղանճ մի լաբիրինթոս
ստեղծում ընթերցողի համար: Իրար են բախվում քաղաքական երկու հակադիր բևեռները…Եվ այստեղ է, որ չի երևում
<<հարյուր տարվա մենության >> ոչ սկիզբը և ոչ էլ վերջը:Մեկը մեկի
հետևից երևան են գալիս գրողի մտքի վայրիվերումները ` մերթ գնչուները գալիս են ու
իրենց հետ բերում դրսի աշխարհի նորությունները, մերթ պատերազմներ, մերթ հասարակաց
տներ,ազգակցական կապի անտեսում,վախ,<<անառակ որդու վերադարձ>>…
Երբ ավարտում էի Մարկեսի գլուխգործոցը ,որպես
ընթերցող կարծեցի թե գիրքը դեռևս շարունակվու է ,մինչդեռ վերջին էջերը արդեն
ներառում էին <<Վերջաբանը>>: Եվ ինչ որ անավարտ միտք կար, որ ինձ
ստիպեց ինքս ինձ համար ավարտել << Հարյուր տարվա մենությունը>>:
Գնչուների նոր քարավան եկավ քաղաք և իր հետ
բերեց այն <<գյուտը>> որը գնդապետ Աուրելիոն գնդակահարության պատի տակ
պետք է հիշեր այնպիսի ակնածանքով ,որ թվում էր վեպի հիմքը հենց այդ գյուտն
էր:Մինչդեռ <<սառույց>>
կոչվող գյուտը ընդամենը բացահայտեց մարդու երևակայության անսահմանափակությունը:Այն
երազանքը, որ Աուրելիո և Խոսե Բուենդիաների գերդաստանին բնորոշ երազելու
ունակությանը… Ուր մնացին հեռադիտակն ու գնչուների բերած մյուս նորարարությունները
, և ուր մնաց հենց գնչուների քարավանը, որ վեպի սկզբում համառորեն ամեն անգամ
գալիս և աղմուկով էր լցնում քաղաքը:
<< Ուրսուլան
մահացավ…մահացավ հարյուր տարվա մենության լուռ ականատեսն ու մասնակիցը:Նա մահացավ
նույնքան լուռ ,ինչպես ապրեց:Մահճի շուրջ հավաքված թոռների ու որդիների հայացքները
չէին արձագանքում այն տխրությունը , որ համակել էր քաղաքին :Սգացողները լուռ էին
,ինչպես պատերը ,որոնք սակայն շնչավորներից տարբերվում էին լռությամբ:Այդ պատերն էին արձագանքում ,որ
գերեզմանատուն չունեցող այս քաղաքի հիմնադիրը այլևս լքում է աղմկոտ քաղաքի
անաղմուկ մենությունը:Միակն այս քաղաքում ,որ չէր ուրախանում գնչուների գալուստով
,որ տխրում էր որդիների անարդար քայլերով, և ուրախանում ավագ որդու հեռատեսությամբ
ու լավատեսությամբ:Իսկ ուր են անարև այն բանտերը …այս թաղման անհարգելի բացակաները….Այդ
բանտերում են հոսել այս <<մենության>> սրտակեղեք արցունքները : Իսկ
պատերը չեն լռում և համրում են ,բոլոր նրանց ,ովքեր չկան այս թաղմանը …ահա
հասարակաց տան անառակները ,որոնց պատճառով ինչքան է տանջվել այս
<<մենությունը>> …տանջել են ու հիմա չկան :Անարդար է մեռնել խղճուկ
աղքատության մեջ ,երբ մեռնում է <<մենակության փառքի թագուհին >>:
Լռեք պատեր…թաղման թափորը
շարժվեց դեպի գերեզմանատուն …այն գերեզմանատունը, որտեղ առաջին անգամ մեծ շուքով
հենց Ուրսուլայի հրամանով թաղվեց գնչու Մերկիլադեսը…իսկ այսօր հենց այդ
գերեզմանատան անփառունակ լռության խորշում հողին հանձնվեց <<հարյուր տարվա
մենությունը>>:
Երբ ընթերցողները դժգոհեցին Մարկեսին թե ինչու
է գրում ,երբ իրեն չեն հասկանում, նա պատասխանեց , որ եթե նույնիսկ մեկ հոգի
հասկանա իր գրածը,ուրեմն ինքը գրում է այդ մեկի համար:
Ես
նույնիսկ չեմ համարձակվում բարձրաձայնել, որ հասկանում եմ քո գրածը հանճար, բայց
այն ավարտը, որ ինքս ստեղծեցի չգիտեմ մեղքերիս քավություն էր , թե քեզ
հակառակվելու հանդգնություն...Սևանի համար 2 հիմն. դպրոց
9-րդ դասարան
Մերի Մաթևոսյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment