Saturday, February 16, 2013

Սյուզաննա Մկրտչյան: Կարդացի և...


Գրքերի մեծ աշխարհում ամեն մի գիրք մի առանձին աշխարհ է:Աշխարհ, որը լի է սիրով և ատելությամբ, բարությամբ և նենգությամբ, երջանկությամբ և դժբախտությամբ : Վերցնում են գիրքը, բացում առաջին էջը և սկսում կարդալ: Հենց այդ պահին կարծես ինչ-որ մեկը քեզ կախարդում է և դու հայտնվում ես մի ուրիշ աշխարհում :

Ես այդպիսի բազմաթիվ աշխարհներում եմ եղել. կռվել եմ մարտի  հետևել սանտեզների խենթ սիրուն, իսկ այս անգամ հայտնվեցի երկնքում՝ ճայերի հետ: Նրանք թռչում էին մինչև ծովի կեսը և իրենց սնունդը կտուցներին վերադառնում:  Մինչդեռ, թռչել, բնավ էլ չի նշանակում թափահարել թևերը, որպեսզի տեղափոխվես մի տեղից մյուսը: Դա կարողանում  է անգամ մոծակը: Թռչել՝ նշանակում է բարձրանալ երկինք: Իսկ երկինքը ոչ  վայր է և ոչ էլ ժամանակ: Երկինքը դա կատարելության հասնելն է:
Կատարեկություն... Իսկ ի՞նչ է կատարելությունը: Կատարելությունը դա ազատությունն է: Ազատություն՝ ցույց տալու քո սեփական «ես»-ը: Իսկ ճշմարիտ «ես»-ը կատարյալ; ինչպես չգրված թիվը, միաժամանակ ապրում է ցանկացած կետում, ցանկացած պահի...

Մեզանից յուրաքանչյուրը մի ճայ է : Ճայ՝ որի միակ նպատակն է սնունդ փնտրելը և դրանով պահպանել իր գոյությունը: ՄԻնչդեռ կյանքի իմաստը բնավ էլ դա չէ: Մենք պետք  է ապրենք, այլ ոչ թե քարշ տանք մեր գոյությունը: Իսկ ապրելու համար  անհրաժեշտ է ազատություն, որը մեր ձեռքերում է: Մենք ինքներս ենք մեզ դնում կաղապարների մեջ և վախենում դրանցից դուրս գալ:Մենք սահմանափայում ենք մեզ և մեր հնարավորությունները: Մեր առջև տեսնում ենք մտացածին արգելք և հուսահատվում , մտածելով, որ անկարող ենք հաղթահարել:  Մինչդեռ մեծ ցանկության  և հավատքի դեպքում հնարավոր է ամեն ինչ:
Մեր մարմինը մի թևից  մյուս թևը ոչ այլ ինչ է, քան մեր միտքը արտահայտված ձևի մեջ: Մեր մարմինը շղթայում է մեր միտքը և սահմանափակում նրան: Մինչդեռ մեր մտքի թռիչքի ասպարեզը անսահման է, ինչպես տիեզերքը: Մենք պետ ք է կոտրենք շղթաները կապանոց մեր միտքը: Մենք պետք է թույլ տանք, որ մեր միտքը հասնի կատարելության և թռչի դեպի երկինք: Սակայն մտքի թռիչքի հետ պետք է առաջ շարժվի նաև մարմինդ: Դու պետք է պայքարես, երբեք չհանձնվես: Եվ բնավ էլ էական չէ , թե ինչ արագությամբ ես շարժվում, կարևորն այն է , որ երբեք կանգ չես առնում: Չես կարող թռչել՝ վազիր , վազել չես կարող , քայլիր, քայլել չես կարող , սողեսող առաջ գնա, բայց մի կանգնիր, ինչ էլ որ լինի:
Անգամ, եթե դու մենակ ես բոլորի դեմ, դա դեռ չի նշանակում, որ դու սխալ ես: Երբեք չթողնես , որ ուրիշների կարծիքների աղմուկը խեղդի  քո սեփական «ես.-ը: Եվ դու պարտավոր չես սիրել քեզ խեղդողներին, որոնք ատում են քեզ նրանցից ավելի բարձր թռչելու համար: Դու անգամ պարվաոր չես ատելության ու չարության դիմաց սեր տալ: Բայց դու պետք է ունեցածդ կիսես նրանց հետ: Նրանց էլ թևեր տաս թռչելու դեպի երկինք, դեպի կատարելություն: Դու պետք է ապացուցես նրանց, որ նրանք ազատ են, եր իրավունք ունեն ապրել այնտեղ, որտեղ ուզում են և ինչպես նրանց թելադրում է իրենց սեփական  «ես»-ը:
Բարձրանալ, անվերջ բարձրանալ : Եվ չսարսափել ու չվախենալ ոչնչից, անգամ կորստից ու բաժանումից:
Բաժանումից հուսահատվել պետք չէ, հրաժեշտը խետք է նրա համար, որ նորից հանդիպենք: Իսկ նոր հանդիպումը ակնթարթ կամ շատ կյանքեր անց, անկասկած նրանց համար է, ովքեր իսկական ընկրներ են:
Բարձրանալ, անվերջ բարձրանալ, թռչել, սավառնել կատարելության մեջ, բայց  և երբեք չմոռանալ նրանց, ովքեր քեզ օգնեցին բարձրանալ:

Սուսաննա Մկրտչյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

4 comments: