Սենյակումս մութ է. այս անհուն
խավարի մեջ ազատ դեգերում են իմ մտքերը: Սենյակիս պատերը կարծես սահմանափակում են մտքերիս
ազատ թռիչքը, իսկ խավարը փակում է նրանց աչքերը: Մտքերս խարխափում են այդ խավարի մեջֵ որոնելով իրենց ճիշտ ուղին: Սենյակս
հանկարծ ցրտեց: Լույսն անչափ ցանկալի դարձավ: Ես վառեցի
լույսը: Հաղթահարելով բոլոր արգելքներըֵ ̀ սենյակ ներխուժեց ձյան մի փաթիլ: Նա
չարաճճիորեն, ինչպես երես առած երեխա, վազվզեց սենյակում, իր սառցե մատներով շոշափեց
սենյակիս բոլոր անկյունները և, վերջացնելով իր երկար ճանապարհորդությունը, իջավ գրապահարանիս
գրքերից մեկի վրա. միթե իմ սիրելի գիրքն է: Ձեռքս առա այն, արագորեն սրբեցի փաթիլը...
Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի>>-ն
. հոգիս պարուրեց հանկարծահաս երջանկության զգացումը: Իմ սիրելի գիրքն է, որը սովորեցրեց
ինձ ապրել, ապրել ու հասկանալ, որ ես հայ եմ, երջանիկ եմ, որ ծնվել ու ապրել եմ աստվածային այն հողի վրա, որ կոչվում է Հայաստան:
Ես զավակն եմ դարերի և ավերում տեսած, բայց
երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի, որի անունը հայ է: Ես ինձ ամուր ու վստահ
եմ զգում իմ հայրենի հողի վրա, այն հողի, որ դարեր շարունակ ապրել է մահվան մեջ, բայց մահ չի ունեցել, որովհետև
գիտի ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը:
Իմ սերունդը եկել, հասել է մեր լուսավոր
ու պայծառ օրերին իր պատմական, ինքնամոռաց քաջերի, անձնվեր հերոսների շնորհիվ:
Իմ սիրելի հերոսի ̀ Գևորգ Մարզպետունու կերպարը ներշնչեց ինձ որդիական հավատարմության, նվիրվածության
այն հողին, որտեղ ծնվել եմ, այն ժողովրդի, որը սնել ու աճեցրել է ինձ: Գիրքը սովորեցրեց
ինձ նայել աշխարհին հայրենասերի աչքերով ̀ հասկացնելով, որ հայրենիքն է ամենամեծ,
ամենաթանկ, սուրբ ու նվիրական, անհամեմատելի, անփոխարինելի արժեքը:
Մարզպետունին մեծագույն հայրենասեր
է, անձնազոհ ու խիզախ զորապետ, որի համար հայրենքի շահը բարձր է անձնական երջանկությունից:
Եթե ես էլ կարողանայի նրա նման լինել , ունենայի
հարուստ ներաշխարհ և կարողանայի նրա նման դատել,
որ այս կյանքի բարձրագույն առաքինությունն անձնազոհության մեջ է: Նա ազգի գոյության
հիմքը համարում էր ամուր ընտանիքը և ճշմարիտ հայրենասիրությունը, երկրի
շահը բարձր էր դասում անձնական երջանկությունից, հաճույքներից, ընտանեկան անդորրից,
սիրուց ու բարեկեցությունից: Նրա կարծիքով իսկական մարդը պետք է լինի հայրենիքի ծառան
ու զինվորը, անողոք լինի թշնամիների նկատմամբ, իսկ թշնամուց տարբերվի իր նուրբ սրտով,
վեհանձնությամբ և անխարդախ ոգով. <<... Անհանգիստ մարդ, որ ստեղծվել է հավիտյան
թափառելու համար>>,- այսպես է նրան բնութագրում կաթողիկոսը:
Առաքինի ու քաջ այս մարդը գիտի ազնիվ
հայրենասիրության գինը: Ամենքը, կրքերի մոլորությամբ մոռացված, անփույթ էին և մոռացել
էին, թե վշտերի ավելի հարենիքն է մատնված կործանման աղետին. << Մի անհանգիստ
մարդ էր միայն չափում երկիրը, հորդորում մարդկանց, խաղաղեցնում կրքերը, փորձում կանխել
վերահաս վտանգը>>:
Ես էլ կուզեմ Մարզպետունու նման աշխարհում երկու
սրբություն ճանաչել. հայրենիք և ընտանիք, լինել այն օրինավոր
մարդը, ով <<հայրենիքի ծառան է>>, հայրենքը պաշտպանող զինվոր:
Իմ սիրելի հերոսը, այդ զարմանալի մարդը,
մանկան հոգի ուներ, այդքան համեստ, գթառատ և քնքշասիրտ, ներողամիտ դեպի մարդկային թուլությունները:
Մարզպետունին սովորեցնում է ինձ լինել
բարեպաշտ, բայց ոչ մոլեռանդ: Գևորգ Մարզպետունու կերպարը մեծ հայրենասերի, անձնուրաց մարդու խանդավառ կերպար է:
Այս գիրքն ինձ համար հայրենասիրություն
ներշնչող լայնակտավ, բարձրարժեք գեղարվեստական երկ է:
... Տե’ր Աստված, այս ու˚ր հասցրեցին ինձ իմ թափառական մտքերը... Ես շարունակում էի ձեռքերիս
մեջ պահել Մուրացանի հատորը և զգալ նրանից ճառագող ջերմությունը, այնքան ջերմ, որքան
ջերմ է թվում օտարությունից վերադարձող որդին
մոր համար:
Ես հիշեցի քեզ, իմ սիրելի’ գիրք, ու
հասկացա, որ ընթերցելով քեզ ̀ ինչքան վիրավոր լինեմ ̀ ապաքինվում եմ, որ դու իմ անգնահատելի
բժիշկն ես և ուսուցիչը:
Ես իմ ձեռքերում պահում եմ հայ դասական
արձակի խոշորագույն նվաճումներից մեկը:
Հայտնի ճշմարտություն է, որ ժամանակն
է ստեղծում իր գրողին, բայց նույնքան ակնհայտ է նաև այն ճշմարտությունը, որ գրողն է
իմաստավորում իր ժամանակը, որը թե’ առօյա կյանք է, թե’ պատմական ժամանակի հիշողություն: Բայց
այդ պատմական հիշողությունները մեր մեջ արթնացնում են ճիշտ ապրելու անհուն ու խոր տագնապ,
խռովահույզ մտորումներ ու խոհեր:
Մեր կյանքում ոչինչ չկա պատահական,
ամեն ինչ ունի իր ստեղծման և հարատևման պատմությունը, որոնցից սկսվում է կյանքը, ընտանիքը,
հայրենիքը: Շատ քիչ բան է մնում մեզ անցյալի ̀ հաստափոր հատորներում զետեղված հերոսների
կենսագրություն, բայց դա այն թանկագին արյունն է, որից կծնվի նրանց արժանի
մի հերոսական նոր սերունդ, որը կհասկանա, որ աշխարհում կան համեմատելի և անհամեմատելի
արժեքներ: Սակայն կան սրբություններ, որոնց ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Դա
հայրենիքին է, որդիական հավատարմությունը, նվիրվածությունն այն հողին, որտեղ ծնվել ես դու և ըմբռնել ինքդ քեզ, այն ժողովրդին,
որը սնել ու աճեցրել է քեզ: Իմ սիրելի’ գիրք, դու սովորեցրիր ինձ հասկանալ, որ աշխարհում չարիքից
հետք չի մնում ո’չ ավազի վրա, ո’չ ժամանակի ծալքերում, իսկ իմ հայրենիքը սկսվում է
քեզանից ու քո տողերում զետեզված իմ սիրելի հերոսի կերպարից:
... Շնորհակալ եմ քեզ, փաթի˜լ...Սևանի Վ.Կարապետյանի անվան համար 3 հիմնական դպրոց
9-րդ դասարան
Գագիկ Խալաֆյան
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment