Saturday, February 16, 2013

Պետրոսյան Լիլի: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Օ¯ գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր: Արևների պես բազմապիսի, և աստղերի նման, և շողերի: Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին խոսում են անձուկ ու մտերիմ: Նրանք այնքան  շատ¯  են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ: Ծնված են զանազան դարերում ու երկրներում:Յուրաքանչյուր գիրք իր մեջ մի աշխարհ է կրում: Մեր կյանքի երկար ճանապարհին `հանդիպում  են մեզ,և հետզհետե  դառնում են մեր ընկերն ու մտերիմը: Կան այնպիսի գրքեր, որ չարքերի նման հալածում են մեզ:Գրքեր  կան , որ խոժոռ  ու խստադեմ , ինչպես առաջնորդը կամ ուսուցիչը: Գիտեմ  նաև այնպիսի գրքեր , որ համրերի նման անհաղորդ են: (Եզնիկ Կողբացի ՙԵղծ աղանդոց՚, Մխիթար Գոշ ՙԴատաստանագիրք՚,Միքայել Չամչյանի ՙՀայոց Պատմությունը՚,  Ռոբերտսոնի ՙՎիպասանություն Ամերիկո՚,Ռոլենի      ՙՊատմություն հռոմեական՚, Հակոբ Մեղապարտ ՙՈՒրբաթագիրք՚):

Կան նաև կարկաչուն  և  հրապուրող գրքեր,որոնք գերում են մեզ:Գրքերը գտել են իրենց բնակության վայրը` գրադարան:Որոնք համարվում են իմաստության կենտրոններ:


Գրքե¯ր,ոսկի են,պերճություն,ուժ,ճկունություն,այս ամենը նոր եմ սկսում զգալ:և ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ,և որքանէլ ինձ համար դժվար լինի ,ես պատրաստ եմ ամեն ինչի, որպեսզի կատարելապես  ուսումնասիրեմ բոլոր գրքերը;Գրքերում ամենից ցայտուն կերպով է արտահայտված ժողովրդի ստեղծագործական զորությունը: Գրքերում  մարմնացած է ժողովրդի հոգին:Կան գրքեր,որոնց մեջ են նյութացած,առարկայացած  մեր վշտերը,զրկանքները,դառն ու զվարճալի  ապրումները,մեր երազները,հույսերը, իղձերը, սերը, մեր ողջ ժողովուրդը: Գրքերը մշակույթի ամենազորեղ մղիչն են:Մարդու ամենահավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու  սփոփիչը` անխոս բնության,անբարբառ տիեզերքի առջև : Գրքերը մեր անկողոպտելի գանձերը եղան,մեր ժողովուրդը կորցրեց գահ ու թագ,զորք և իշխանություն,ավեր եղան և ավար` մեր բերդերն ու քաղաքները,բայց դու մնացիր կանգուն: Թշնամին ջախջախեց նրա սրունքները,դու թևեր տվիր նրան` ժողովրդին:Այդ գրքերում դարեր են նշմարվում,տեսնում ենք այնտեղ անցյալի խորհդավոր նշույլի շողարձակումը: (Ստեփան Զորյան ՙՊապ թագավորը՚, Րաֆֆի ՙՍամվելը՚, Մովսես Խորենացի ՙՀայոց Պատմություն՚, Դերենիկ Դեմիրճյան ՙՎարդանանք՚)…
Օ ¯  գրքերի աշխարհ – տիեզերք է անեզր:




Հրազդանի 4-րդ ավագ դպրոց.
11-րդ դասարան.
Պետրոսյան Լիլի 


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment: