Saturday, February 16, 2013

Մկրտչյան Նանա` Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել




Միշտ ցանկացել եմ մասնակցել շարադրությունների մրցույթին, իմ երևակայությունն ու գիտելիքը չափել ուրիշների հետ, դրանով իսկ խորացնել իմ պատկերացումը աշխարհի վերաբերյալ: Սակայն թեման իմանալուց հետո ես մեկ այլ տրամադրությամբ լցվեցի:  Ցանկացա անկեղծանալ ու կիսվել ընթերցողի հետ: Գուցե ձանձրալի և եսասիրաբար կգրեմ շարադրությունը, և մտքում ընթերցողը կասի, որ թեմային ավելի լուրջ պետք է վերաբերվել, բայց ավելի լավ հնավորություն գտնել չեմ կարող, որպեսզի սրտիս մեջ կուտակվածը պատմեմ ու թեթևանամ:
 Երբ ես գրում եմ շարադրություն, գրեթե միշտ օգտագործում եմ առանցքային համեմատություն և նրա շուրջը հյուսում իմ միտքը: Սակայն երբ հերթը հասնում է խոսել գրքի մասին, ապա այդ ամենը անիմաստ է դառնում:<< Լինել անկեղծ ու արտահայտել իմ մտքերը պարզ ու հասկանալի>>. ահա, թե ինչ եմ մտածում գրելուց առաջ:

Ես գրքերի հետ գնում եմ մի տարօրինակ ճանապարհորդության: Մոռանում եմ, որտեղ եմ գտնվում, կորցնում եմ ժամանակի զգացողությունը: Ես կամա-ակամա  դառնում եմ բոլոր իրադարձությունների ականատես: Նրանց հետ լացում եմ, ծիծաղում, վիճաբանում ու խորհում:  Գուցե ծիծաղելի հնչի, բայց երբ ես գիրք եմ կարդում, ապա իմ տան բոլոր անդամները գիտեն այդ մասին: Ես բարձր ծիծաղում եմ ու արտասվում, երբեմն զայրույթից պատին կամ սեղանին հարվածում: Ինչևէ, դեռ իմ գժություններին ոչ մեկ այդքան լուրջ չի մոտենում: Գիրքը ինձ օգնում է ձեռք բերել ինքնավստահություն: Ունենալ իդեալ` մարդկային կերպար, ով կառաջնորդի ինձ իմ թերությունները հաղթահարել ժամանակ:
 Այդպիսի իդեալ էր Րաֆֆիի <<Խենթը>>-ը վեպի գլխավոր հերոս Վարդանը: Նրա օրինակին հետևելով ես աշխատում էի պաշտպանել իմ գաղափարները և չկաշկանդվել ուրիշների կարծիքներն ու քննադատությունները լսելուց: Նա ինձ օգնեց հստակ գիտակցել, որ ուրիշների սրինգի տակ պարելով ոչ մի բարձունքի այս կյանում չես հասնի: Բազում դժվարություններ հաղթահարելով` ես կարողացա հաղթել իմ ինքնամփոփ բնավորությանը, սկսեցի միշտ արտահայտել իմ կարծիքը և քիչ-քիչ ազատ շփվել մարդկանց հետ: Բայց այն ինչ պատմում եմ հիմա, դեռ ոչ մեկին չեմ պատմել:
 <<Կյանքը դատարկ բան է առանց երազանքների, թեկուզ և դրանք անկատար են, ինչպիսին իմն էր` հավերժ լինել քեզ հետ, ՀԱՎԵՐԺ…>>
 Ահա մի երկու տող, որ վերցրել եմ իմ անձնական ստեղծագործությունից: Միայն ես և միմիայն ես գիտեմ ինչ էի զգում այդ պահին` այս տողերը գրելուց: Ոչ մի գովեստի խոսքեր չէին ստիպի ինձ վերապրել այն զգացմունքը, որը ես ապրեցի այդ մի քանի վայրկյանում: Այդ պատճառով ես չեմ կարող անտարբեր անցնել գրողի ոչ մի տողի կողքով: Տարբերություն չկա, թե ով է այդ գրողը, ես գիտեմ միայն մեկ բան, որ այդ գրողի սիրտը ուժեղ բաբախել է ու նա անհամբերությամբ իր մտքերը թղթին է հանձնել թղթին, որպեսզի թեթևացնի իր սրտի տակ թաքնված ծանրությունը:
 Վերցնենք Ալեքսանդր Դյումայի <<Երեք հրացանակիրներ>> վեպը: Որքան դաժան է ճակատագիրը, և որքան անկարողունակ մարդը: Մի ՞ թե կարելի է կրակի միջով անցնել առանց այրվելու: Միգուցե այո ` եթե ունես հավատարիմ ընկերներ... ընկերներ, ովքեր կլինեն քո կողքին ու կկիսեն իրենց տխրությունն ու երջանկությունը տաս կամ նույնիսկ քսան տարի անց: Այս ամենից հետո հարց է առաջանում` արդյո ՞ք ես ունեմ իմ կողքին այդպիսի ընկերներ: Հավատացեք, երբ քեզ միայնակ ես զգում այս աշխարհում ու քեզ թվում է, որ ոչ մեկ քո ներաշխարհը չի հասկանում, ու հանկարծ հասկանում ես, որ հարցը ոչ թե մարդկանց մեջ է, այլ քո սխալ մոտեցումն է աշխարհին, այլ ելք չի մնում քան գիտակցել սխալը և փորձել ավելի ճիշտ հարցեր տալ և ավելի ճիշտ պատասխաններ գտնել: Հարցերը այնքան շատ էին բազմազան, որ չգիտեի ինչ անել:<<Ո՞վ է լավագույն ընկերը>>, <<Ի՞նչ պետք է նա անի>>,<<Ինչու՞ պետք է մարդկանցից այնպիսի բան պահանջել, ինչպիսին է հավատարմությունը ու հասկացողությունը>>,<<Արդյոք ավելի լավ չէ մենակ մնալ>>, << Չպետք է մոռանալ, որ մենք ինքներս պետք է այդպիսին լինենք>>: Այս քաոսը, որը ես առաջացրի ընթերցողի գլխում, հիմա կփորձեմ կանոնակարգել պատասխաններով: Իսկ պատասխանները տալիս է իմ վերը նշված գիրքը `<<Երեք հրացանակիրներ>>-ը: Ընկերը նա չէ, ով միշտ կողքիդ է և չի հեռանում, այլ նա ով նույնիսկ հեռու լինելով, մտքերով քեզ հետ է և ի սրտանց ցանկանում է օգնել քեզ: Ո՞վ ասաց, որ նա  պետք է լինի քեզ նման և կիսի քո գաղափարները: Միանգամայն ոչ` նա պետք վիճաբանի դրանք ու ցույց տա ճիշտ ճանապարհը: Եթե մարդիկ չօգնեն իրար գոնե հոգեպես, ապա միայնության պատերը ուղղակի կսեղմեն ու կսպանեն նրանց:Այս գիրքը ինձ սովորեցրեց լինել ճիշտ ընկեր և հասկանալ, թե ով է իմ իսկական ընկերը:
 Հիմա փակելով մի ձանձրալի թեմա` ես կբացեմ նորը: <<Ի՞նչ է կյանքը>>, <<Ինչի՞  համար ենք ապրում>> : Ահա հարցեր, որոնց պատասխանը շատերին շատ հետաքրքիր և շատերին էլ անհետաքրքիր է, հարց, որը ինձ տանջում էր երկար ժամանակ: Այս հարցի պատասխանը ինձ տվեց նորից գիրքը: Կխնդրեմ չսպասել, որ ես մի գրքի անուն կնշեմ: Սկսենք նորից հարցերից (ի դեպ ասեմ, որ հարցեր տալը նույնպես գրքեր կարդալուց են առաջացել, սակայն այդ բնավ չի նշանակում, որ ես շա~տ գրքեր եմ կարդացել) : <<Ինչու՞ են մարդիկ գրքեր գրել>> : Ահա հարց, որի պատասխանը ես վստահ եմ, որ բոլորի մոտ տարբեր են, բայց… սկսենք նրանից, որ բոլորի տարբեր պատճառները միավորվում են մեկ նպատակի շուրջ: Ահա այն բառը, որը դուք նոր կարդացիք հանդիսանում է մեր բոլոր վերը նշված հարցերի պատասխանը` նպատակ: Ինչ խոսք, սա դեռ սկզբնաղբյուրը չէ, չէ որ մինչև նպատակներ ունենալը մարդիկ ունեն երազանքներ: Այս երկար ճառը գրելուց հետո հասանք նրան ինչ ամենքս ունենք, բայց ոչ ամենքս ենք գիտակցում, որ առանց նրա մեր կյանքը անիմաստ է, դատարկ, փուչ մի պատմության վեռնագիր, որ կոչվում է <<կյանք>> :
 Գտնելով այս հարցի պատասխանը ` ես ձեռփազատվեցի իմ գլխացավանքից, սակայն հոգումս մի բան կարծես ցանկանում էր բղավել ամբողջ աշխարհով մեկ: Այդ պատճառով ես գրեցի մի ստեղծագործություն, որը հենց կոչվեց <<Երազանք> : Հենց այստեղից էին վերցված իմ վերը նշված խոսքերը:
 Իսկ այս ստեղծագործությունը, ինչպես ասացի, գրել եմ եսասիրությունից դրդված: Եսասիրույթունը իմ այն բնավորության կողմն է, որի մասին դեռ ոչ մեկ չգիտի: Այդ իսկ պատճառով այն ինձ խեղդում էր: Շնորհակալություն, որ ինձ շահագրգռեցիք իմ մտքերը թղթին հանձնել: Ես հույս ունեմ, որ գոնե մի էակ կկարդա այս իմ ձանձրալի շարադրությունը: Ներողություն եմ հայցում, որ շահագործեցի Ձեր ծրագիրը, ցանկանում, որ Ձեր բոլոր երազանքները ի կատար ածվեն և նորից շնորհակալություն հայտնում ընձեռնած հնավորության համար:
 Որպեսզի ավարտեմ այնպես, ինչպես սկսել եմ` չփոխեմ Ձեր տրամադրությունը, ես կավելացնեմ իմ ստեղծագործության վերջին տողերը. Սերը երազանք է, որը գին չունի. Սիրե՛ք միմյանց:

Նյութը խմբագրված չէ.
 


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment