Saturday, February 16, 2013

Ավետիկյան Լիլիթ` Գիրքը, որը սովորեցրեց ապրել

Մարդիկ ապրում են: Ինչո ՞ ւ: Երբևէ մտածե ՞ լ եք, թե ինչու եք ապրում: Միգուցե մենք ապրում ենք պարզապես ապրելու համա ՞ ր:Կամ էլ ապրում ենք ինչ որ նպատակների հասնելու համար:Բայց մի ՞ թե երեխան,այն փոքր ու գիտակցություն չունեցող երեխան կարող է որևէ նպատակ ունենալ:Ի վերջո մենք չենք որոշում,որ պետք է ծնվենք:Այլ պարզապես ծնվում ենք,ծնվում ու ապրում…
Թե ինչու ենք ապրում ՝  ոչ ոք չի կարող ասել,բայց մենք կարող ենք որոշել ՝ ինչպես ապրել:   Կյանքը գնացք է,որը միայն երկու կանգառ ունի ՝  ծնունդ և մահ:Այս երկու կանգառների միջև եղած ճանապարհը շատ կարճ է:Հարկավոր է այդ ճանապարհը անցնել հնարավորինս ճիշտ:Անհրաժեշտ է նաև երբեմն նայել հետ ՝  այն ճանա-
պարհին ,որով արդեն անցել ենք,փորձել վերլուծել անցած ուղին և եթե որևէ սխալ տես- նել ՝  փորձել այլևս այն չկրկնել:
 
Հաճախ մենք մեր ապրած կյանքից դժգոհ ենք լինում,ուզում ենք ժամանակի անիվը հետ պտտել,սակայն հասկանում ենք,որ ժամանակն անկանգ է և այդ անիվը
ոչ մի պահ,ոչ մի ժամ,ոչ մի վայրկյան չի կարող հետ բերել:Հասկանում ենք,որ կյանքը  խաղ է և պետք է գիտակցել դրա կարևորությունը:Ոչ մի վայրկյան չպետք է օգտագործենք անարդյունավետ:Առաջ ես այս ամենը չէի հասկանում:Ապրում էի շատ հան գիստ,թեթև կյանքով,կարծես երազում էի գտնվում:Բոլոր մարդկանց համարում էի  բարի ու սրտացավ,բայց դա առաջ էր,իսկ հիմա…
Մի օր ես … հիասթափվեցի:Հիասթափվեցի իմ ապրած կյանքից,մարդկանցից,աշ խարհից և ամեն-ամեն ինչից:Ոչինչ չէր փոխվել:Կյանքս ընթանում էր իր նախկին հունով:Պարզապես ես էի մի քիչ մեծացել:Աչքերս տեսնում էին այնպիսի բաներ,ինչեր  նախկինում չէին տեսել:Սրտումս կային այնպիսի զգացմունքներ,որոնք նախկինում չէի զգացել:Միտքս տանում էր այնպիսի աշխարհ,որտեղ առաջ չէի գտնվել:Մի պահ հետ նայեցի,մի հնացած հայացք նետեցի իմ ապրած կյանքին:Մնայուն հետքերի նման ամբողջ կյանքս անցավ առջևովս տեսաժապավենի տեսքով:Հենց այդ ժամանակ էլ ես կարդացի այդ գիրքը:Միգուցե ակամա,միգուցե գիտակցված,չհասկացա ինչպես և երբ, բայց ես կարդացի այն:Կարդացի և…            Այդ գիրքը սովորեցրեց ինձ ապրել:Այնտեղ մի պատմություն էր,բայց կարծես բազմաթիվ փոքր պատմվածքներ լինեին իրար միացրած:Այդ գիրքը ինձ իսկապես փոխեց:Մեկնած տարիներս անդարձ էին:Չէի կարող ոչինչ փոխել:Բայց ես չէի զղջում դրանց համար:Կարծես կյանքիս յուրա քանչյուր տարին մի աստղ էր դառնում,թռչում երկինք և հավետ վառվում այնտեղ: Ամեն գիշեր աստղերին նայելիս ես իմ կյանքն էի տեսնում,իմ կյանքի մի դրվագ, մի երազ,մի փոքրիկ պատմություն:Գիրքը,որ ես կարդացի,ինձ սովորեցրեց մի պարզ ճշմարտություն. երբեք չպետք է ապրել որևէ մեկին որևէ բան ապացուցելու համար,այլ պարզապես պետք է վայելել կյանքը:<<Այս կյանքի բոլոր դժբախտություն-
ների պատճառը հիասթափությունն է>> ՝  գրված էր այդ գրքում:Իսկ   գիտե ՞ ք   ինչպես պետք է ապրենք,որպեսզի երբեք չհիասթափվենք:Ահա թե ինչպես.սիրվելիս  ՝   սիրել, ատվելիս ՝ փորձել անտարբեր լինել,օգնություն խնդրողին միշտ պետք է օգնել,սակայն  նրանից ոչ մի օգնություն չակնկալել և վերջապես հարկավոր է ապրելիս ՝ ապրել,այլ ոչ թե այլոց վնաս պատճառել:Ես դեռ երկար տարիներ ունեմ ապրելու և ես դրանք կապրեմ,այլ ոչ թե կգլորեմ:Կարդացածս գիրքը ինձ ծանոթացրեց դժբախտության և երջանկության,հույսի և հուսահատության հետ:
Հիմա ես հասկանում եմ. դժբախտությունն ու երջանկությունը քույր ու եղբայր են: Նրանք առանց իրար չեն կարող:Երբ նրանցից մեկը փորձում է ձեզ մոտենալ,մյուսը նախանձում է և որոշում է նրա գնալուց հետո անմիջապես հաջորդել նրան:Եթե մեկին ընդունել եք,մյուսին մի մերժեք:Մերժվողները միշտ այնքան են փերձում,մինչև ընդունվեն:Ինքներդ ձեզ փորձության մի ենթարկեք:Դուք եք ձեր կյանքի ու ճակատագրի տերը:Երբեք դժբախտությունից մի խուսափեք,որ հետո երջանկության գինը լավ հասկանաք:Եվ մի հիասթափվեք:Անել իրավիճակ չկա:Հարկավոր է միայն ճիշտ ելք գտնել:
Պատկերացրեք ձեր արջև բացվում է մի փոթորկված ծով:Ոչ ոք չկա ձեր կողքին: Հանկարծ այդ ծովի ալիքները բարձրանում են,փրփրում,հորձանք տալիս և ձեզ վերց նում այդ հորձանքի մեջ:Ինչ կանեք այդ ժամանակ:Դուք խեղդվում եք,չեք կարողա նում ազատվել:Ձեր ձեռքերը ձեզ չեն ենթարկվում,ուժերը լքել են:Զգում եք,որ մոտ է վախճանը:Այլևս փրկություն չկա,չեք ակնկալում ոչ մի օգնություն և հանկարծ ծովը  հանդարտվում է,ալիքները ձեզ գցում են ափ և դուք փրկվում եք: Գիտե ՞ ք թե ինչը ձեզ փրկեց:Հույսը:Այն հույսր,որ թաքնվել էր ձեր հոգու խորքում,փրկության հույսը:Երբ ձեր կյանքում դժվար իրավիճակ է լինում,մի ասեք,որ հույսը կորցրել եք:  Յուրաքանչյուրիս հոգու խորքում միշտ մի հույս կա,մի մղում,որ ստիպում է ապրել: Նույնիսկ մա հացողի սրտում վերածնվելու հույս
կա:Ինքնասպանության շեմին կանգնած մարդը  միշտ մի թաքնված հույս է ունենում,որ կփրկվի: Այս բոլոր ճշմարտությունները ինձ սովորեցրեց այդ գիրքը, և գիտե ՞ ք թե որ գիրքն էր դա: Դա կյանքի գիրքն էր…

Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment