Իմ հանճարեղ ազգը երկնել է այնպիսի հերոսներ, որոնք վճռել են մեր հայրենիքի լուսավոր ապագան և դարձել մեր գոյության խոսուն առհավատչյան: Սամվել, Վարդան Մամիկոնյան, Գևորգ Մարզպետունի. սրանք անուններ են, որոնք դաջ- ված են յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ որպես հերոսության և հայրենա- սիրության խորհրդանիշ: Այս անունները հիշատակելիս մարմնովս սարսուռ է ամցնում, հուզվում եմ և հպարտանում: Բայց նրանց մասին չէ, որ ուզում եմ խոսել այսօր:
Անկեղծ ասած շարադրության վերնագրի շուրջ երկար եմ մտորել: Ո°չ այն պատճառով, թե չունեի սիրելի հերոս: Պարզապես այն սակավ դեպքերից էր, երբ վարանում էի կարծիքս արտահայտել` վախենալով չհասկացվելուց: Վստահ եմ` շատերը ինձ հետ չեն համաձայնվի: Ինչևէ…
Ամառ էր, երբ առաջին անգամ ձեռքս վերցրի Դերենիկ Դեմիրճյանի <<Վարդանանք>>
պատմավեպը: Մինչ այդ գրքի մասին լսածս կարծիքները ծայրահեղ տարբեր էին: Բայց ես առաջին տողերից տարվեցի դրանով: Կլանված կարդում էի, կարդում, երբ ուղեղումս պատկերվեց գահույքին նստած մի զորեղ մարդու կերպարանք: <<Խոշոր, գանգուր, սևափայլ սաթի մազերը իջնում էին ծոծրակից և ցորնագույն այտերից վայր: Մազագանգուր սև խաղողի ողկույզի նման կախվել էր փոքրիկ մորուքը: Նա ծակող և խելացի աչքեր ուներ, պինդ սեղմած շրթունքներ, որոնցով ավելի թավ էին թվում նրա երկար հոնքերը և ավելի համառ` դուրս ընկած ճակատը: Նա նայում եր հոնքերի տակից վեր և հայացքը գամում էր այնպես անդիմադրելի, որին միշտ մարդ ստիպված տեղի կտար>>: Հեղինակի ստեղծած այս խոսուն հերոսը գերեց ինձ: Նա Վասակ Սյունին էր:
Հայ պատմավեպերում կան դավաճանների կերպարներ, որոնք գծված են միակողմանիորեն, ներկված բացառապես սև գույնով: Բայց հոգեբան գրողին չէր կարող բավարարել <<զտարյուն դավաճանի>> կերպարը, և նա ստեղծեց դավաճանի բարդ, հակասական կերպար` աշխատելով հիմնավորել Վասակի դավաճանության հոգեբանական դրդապատճառները:
Դեմիրճյանի Վասակին ճանաչելու առաջին վայրկյանից ես համառորեն փորձում եմ արդարացնել նրան: Չէ± որ վեպում առկա է Վասակի ներաշխարհում թաքնված մի գաղափար. <<Ազատել Հայաստանը պարսիկներից և հույներից հնարավոր չէ բացեիբաց պատերազմելով. դա հնարավոր է այլ կերպ… դանդաղ, բայց անշեղորեն, սողոսկելով, սպասելով, գույնը փոխելով անդադար ձգտել նպատակին>>: Սյունեցու այս մտքի վրա եմ ուզում կենտրոնանալ. վերջիվերջո նա դիվանագետ էր… Իսկ ես կարծում եմ` որտեղ սկսվում է դիվանագիտությունը, այնտեղ ավարտվում է մարդկային ամեն բան: Զուր է Վասակին ուղղված Խորենացու հարցը, թե ստրկության ճանապարհո՞վ է ազգը տանում ազատության: Իմ Վասակ Սյունին չափազանց հպարտ է ստրուկ լինելու համար: Նա դավաճան չէ, պարզապես ունի ազատությանը հասնելու իր բանաձևերը:
Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին, նախ կհարցնեի` զղջու±մ է իր դավաճանության համար և ինչ է այժմ զգում, երբ տեսնում է քրիստոնյա հայ ժողովրդին` աչքերը դեպի պայծառ ապագան, ձեռքը` դարի զարկերակին: Վստահ եմ` նրա պատասխանը կգոհացներ ինձ: Կասեի, որ ներում եմ իր գործած սխալները, որովհետև ուզում եմ հավատալ, որ դրանք ո°չ թե դիտավորություն, այլ սեփական գաղափարների ճշմարտացիությունը ապացուցելու միջոց են եղել: Կասեի, որ արդարացնում եմ իրեն, քանզի իր դավաճանությունը միայնակ մարդու հուսահատ քայլ է եղել:
_Վասա°կ, թեկուզ բոլորի համար դավաճան, բայց ինձ համար դու միշտ կմնաս զորեղ մի մարդ, ում ոչ ոք չհասկացավ:
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
shat lavn e!Qez hajoxutyun!
ReplyDelete