Վերջապես կարդացի Վ. Շեքսպիրի գլուխգործոցներից մեկը ՝ «Համլետ » ողբերգությունը: Այն իրոք կարելի է գլուխգործոց համարել: Իմ սիրելի գրքերի շարքը համալրվեց ևս մեկով: Նույնիսկ խոսքերով չեմ կարող նկարագրել գլխավոր հերոսին, նրա կատարած յուրաքանչյուր քայլ խելացի էր ու մտածված: Համլետի կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ տեսավ հոր ուրվականը, լսեց ամբողջ ճշմարտությունը հոր սպանության մասին: Համլետը միշտ շրջապատված է եղել ստով ու կեղծիքով, նրան խաբել են ասելով, թե հայրը մահացել է օձի խայթոցից: Բայց Համլետի աչքերը բացվում են, նա ամեն ինչ գիտակցում է, ու վրիժառության կրքով բռնված անցնում է հարձակման: Այստեղից պարզ է դառնում նրա սերն ու նվիրվածությունը հոր նկատմամբ: Նրա սերը դեպի Օֆելյան ևս շատ մեծ էր:
Եվ ահա Համլետը գտնում է լուծումը, թե ինչպես այդ ամենի մասին տեղեկացնի ու հասկացնի մորն ու հորեղբորը ՝ թագավորին: Գալիս են դերասաններ, ովքեր ըստ Համլետի սցենարի ամբողջ հանդիսատեսի առջև ներկայացում են բեմադրում: Համաձայն այդ ներկայացման թագավորի ականջի մեջ հենց նրա եղբայրը թույն է լցնում: Թագուհին իբրև բանից անտեղյակ գալիս է ու ողբալով ընկնում դիակի վրա: Այս ամենը տեսնելով թագավորը խուճապի է մատնվում, նրա արձագանքը սպասելի էր, քանի որ ինչպե՞ս կարող էր այդպիսի զուգադիպություն լինել:
Եվ այսպես Համլետին խելագար են համարում, և հորեղբոր ցանկությամբ ուզում Անգլիա տանել:
Ներկայացման հետ կապված խոսակցության ժամանակ Պոլոնիուսը թաքնվել էր արրասի հետևում, որպեսզի լսեր մոր և Համլետի խոսակցությունը: Այդ ժամանակ Համլետը մտածելով, թե իբրև մուկ է, սրով հարվածում է նրան:
Իսկ վերջում կռվում են Օֆելյայի եղբայր ՝ Լաերտն ու Համլետը: Լաերտը նույնպես վրեժ էր ցանկանում լուծել հոր մահվան համար, նրա համար միևնույն էր, թե ո՞վ էր իր դիմաց կանգնած: Լաերտը միանգամից կորցրեց երկու հարազատի ՝ այդ թվում նաև քրոջը, ով խելագարության հասնելով նետեց իրեն գետը: Շատ հուզիչ է հատկապես վերջին պահը, երբ Համլետի մայրը խմում է որդուն հատկացված թույնն ու մահանում, մահանում են Լաերտը, հորեղբայրն ու ցավոք սրտի թունավոր սրի խոցելի հարվածին չդիմանալով մահանում է նաև Համլետը:
Հենց այսպես էլ ավարտվում է պատմությունը, ու թեև գլխավոր հերոսը մահանում է, սակայն նա կատարում է իր խոստումն ու հոր վրեժը լուծում: Եթե նա այդքան համբերատր ու խելացի անձնավորություն չլիներ, ապա երբեք հաջողության չէր հասնի: Այս ազնիվ ու հանճարեղ մարդը գտավ լուծումը, գտավ «Լինել, թե չլինելու» խնդիրը: Համլետը պայքարեց, ուժեղ գտնվեց ու հաղթեց:
Շեքսպիրի կերտած յուրաքանչյուր կերպար ունի իրեն հատուկ յուրօրինակություն, բացառիկ անհատականություն:
Շեքսպիրի ողբերգությունում ներկայացված է մարդկանց չարագործությունները, արտացոլված է կյանքի դաժանությունների իրական պատկերը:
Այ, եթե կարողանայի շարունակել այս գիրքն, ապա այնպես կանեյի, որ Համլետը վերջում չմահանար: Նա կզգար ու կհասկանար, որ իր խոստումը կատարել է, որ նա կարողացավ դա անել հանուն արդարության, հանուն հոր պատիվը բարձր պահելու համար: Նա կհանդիպեր հոր ուրվականին և նրանից շնորհակալություն կստանար, բայց նա դա իհարկե շնորհակալության համար չէր արել: Նրա հայրը ուրախ կլիներ իր որդու խելացի արարքով և հանգիստ կննջեր հողի տակ, խիղճը մաքուր և պարզ ճակատով հավերժ կքներ գետնի տակ: Իսկ Համլետը միանշանակ գահին կնստեր և բոլորը կպարծենային նրանով ու նրա քաջագործություններով: Վերջապես նրա կյանքում կհայտնվեր մեկը , ում նա կսիրեր և կնվիրվեր ամբողջ հոգով: Ճիշտ է մեծ ցավով ու տառապանքով կընդուներ Օֆելյայի մահը, բայց կհամակերպվեր ու կփորձեր մոռանալ նրան: Մոր մահվան մեջ ինքն իրեն կմեղադրեր, իրականում նա չէր ցանկանում, որ մայրը մահանա, նա ցանկանում էր ուղղակի հասկացնել մորը, որ նա սխալ է վարվել: Միայն դա էր նրա ուզածը: Համլետը մտածում էր, որ եթե նա խմեր թույնը, ապա հիմա մայրը նրա փոխարեն ողջ կլիներ: Կատարվածից հետո նա գոնե այդ աղջկա սիրով կապրեր, այլապես կյանքի դաժան հարվածներին նա այլևս դիմանալ չէր կարող: Այդ աղջիկը նրան ապրելու, սիրելու, կյանքը շարունակելու հնարավորություն կտար: Իսկ Համլետի գահակալության տարիները կմնային հիշարժան յուրաքանչյուր մարդու համար: Համլետը չէր թողնի, որ ոչ մի թշնամի ներխուժեր նրանց տարածք: Նա կապրեր արդարություն և ազնվություն սերմանելով մարդկանց մեջ: Համենայն դեպս նա գլուխը բարձր կքայլեր, իմանալով, որ հայրը հանգիստ խղճով ննջել է հողում: Նա երկար տարիներ կգահակալեր և կապրեր իր սիրած աղջկա հետ:
Շեքսպիրի գլուխգործոցներից շատերը ենթարկվել են քննադատության, և նրա ամենածանրակշիռ քննադատը Լև Տոլստոյն է եղել: Նա Համլետի փիլիսոփայությունը համարել է վատ ճաշակի դրսևորում, և ժամանակակիցների համար ձանձրալի պատմություն: Սակայն ես համամիտ չեմ, և այս ողբերգությունը կարդալիս գերագույն հաճույք եմ ստացել: Կարծում եմ Մարտիրոս Սարյանը հրաշալի խոսքեր է ասել Շեքսպիրի մասին. « Շեքսպիրը կուռք չի եղել մեզ համար, ոչ էլ լոկ մշակութային երևույթ, այլ կենդանի իրականություն» :
Կարծում եմ այս խոսքերը մեկնաբանելու կարիք չկա: Իմ տպավորությունները շատ լավն են, և ես խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը:
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment