Գիրքը,որն իր լռությամբ սովորեցրեց ինձ ապրել, հակառակ այն շատախոսների, որոնցից ինձ միայն մնաց լոկ խոսքեր: <<Խոսքի ուժ >>-ը ոչ թէ խոսքի, այլ լռության մեջ է: Մի գիրք՝ փրկության, կարոտ հուշերի, երազանքների մատիտով գրված, որոնք փոշոտվել են մոռացումից, իսկ գիշերային ժամերը մաքրում են ամենը, եւ հիշեցնում ամենքը, սակայն սովորելու համար հարկավոր է հասկանալ, ես այդպես էլ չսովորեցի սովորելուց հասկանալ,մեխանիկորեն անգիր անելով իմ գրքի էջերը: Իսկ այդ հնամաշ գիրքը, իմ այդ ««Ես»»-ի պատճեն, շարունակում է դասեր տալ, բայց, քանի- որ ես կարդալ չգիտեմ, կյանքն է ինձ համար կարդում, եւ ««կյանքը»» լինելով մեծ ուսուցիչ նա է իր քայլերով բացատրում գրվացքը, իսկ ես լինելով նրա ծույլիկ աշակերտը շարունակում եմ տառասխալներ տույլ տալ,եւ չնստելով իր դասաժամերին, եվ երբ գալիս է քննության ժամը ես նույն սխալներն եմ թույլ տալիս: Եւ այսպես ել է պատահում, երբ հայելին ակնոցները կորցնում է եւ չի կարողանում կարդալ քո այսօրվա գրածը, իսկ եթե դու մի փոքր ել ուշադիր լինես նրա հանդեպ, կտաս նրա ակնոցները, որպեսզի նա կարողանա քեզ կարդալ: Եվ այդպես է իրականում, մարդիկ անուշադիր են մեկը մյուսի հանդեպ, դրանից ել չեն կարողանում իրար հասկանալ: Պատահում է նաեւ այսպես, որ մարդիկ ցանկանում են ապրել այն գրքում, որն իրենց չի պատկանում, եւ այդ գիրքը մարդն է, իսկ գրքի կազմը` նրա արտաքինը: Պատահում են շքեղ կազմով գրքեր, իսկ ներսի գրվացքը ջնջումերով, տառասխալներով, պատահում է նաեւ այսպես, կազմը` աղքատիկ, հնամաշ, իսկ ներսի գրվածքը` կոկիկ, հավասար շարադրված: Եւ այդպես է իրականում, ամեն մարդ ցանկանում է ուրիշի կյանքով ապրել, տեսնելով այն, ինչ մակերեսային է, չտեսնելով այն, ինչ իրականում կա: Եւ այսպես ել են ասում, թե գիրքը մի փոքր արկղի չափ է, սակայն այդ արկղի մեջ տիեզերքն է, եւ շատ հաճախ փակելով տուփը աշխարհը կանգ է առնում գիտեցողի համար, իսկ մյուսները չեն ել նկատում նրա բացակայությունը: Կարդալով Սոկրատես, Բալզակ ,Շիրվանզադե կուլ ես տալիս այդ բառերը, որոնք միանալով քո հոգու խոսքի հետ կարծես դառնում են քիմիական բարդ ռեակցիա, ստացվելով ֆիզիկական հանրագումար, փիլիսոփայական մի շղթա, որից կազմվում է քո գիրգը: Եւ այն առեղծվածային գիրքը, որը կավարտեմ կյանքիս վերջին խաչմերուկում, եվ կհրատարակվի ինձանի հետո ,կկարդացվի կյանքի կողմից, որպեսզի նա դասեր տա իր հաջորդ աշակերտներին:Իսկ երբ մի օր հանդիպեմ իմ սիրելի գլխավոր հերոսին`««Խուլ լռությանը»» ,կխնդրեմ հասկանալ կույր սրտիս խոսքը: Իմ կյանքի գիրքը սովորեցրեց ինձ տեսնել ««Կույր սրտով ճշմարտություն»», <<Խուլ լռության մեջ ճշմարտության աղաղակը>>: Հասկանալ աշխարհի հոգու միակ առեղծվածը`««ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ»»…
ՈՒջանի միջն. դպրոց.
Հասմիկ Գևորգյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment