Օրհնյալ են նրանք ,որոնց մեջ արյունն ու դատողությունը այսպես համաչափ զուգախառնված են: Որ լոկ շվի չեն բախտի մատներին,որ ինչպես ուզի վրան նվագի:Եվ թույլ մի տվեք,որ ձեր բախտի վրա,ով ինչպես ուզի այնպես նվագի:Եղեք միշտ զգաստ ինչպես սառույցը:Եվ զերծ կմնաք անհամահունչ նվագից ու զրպարտությունից:Եվ խորհուրդ նորից, երբ կյանքում բաժանվում ես որևէ տեղից,պետք է զգաս,որ իսկապես բաժանվում ես,թե չէ ավելի դժվար է լինելու:Կյանքումս շատ իրավիճակներ են եղել,երբ ստիպված եմ եղել իրոք բաժանվել որևէ տեղից,և հաստատ ասում եմ՝ պետք է զգաս որ բաժանվում ես: Թե չէ բաժանումը կլինի ծարն ավելի ու ավելի:
Եվ այդ ժամանակ կսկսես լաց լինել, իսկ աշխարհում բնավ շատ չեն այն մարդիկ, ում ներկայությամբ կարելի է լաց լինել:Այդ իսկ պատճառով հարկավոր է զգաս և նոր բաժանվես: Միայն մի վայր կա որտեղ կարող ես անդադար ճախրել,առանց բաժանման,առանց լացի:Դա երկինքն է, որքան ցանկանաս` կարչելով գիշերը, դիմավորելով այգաբացը, և երբ զգաս, որ եկել է ժամանակը, կվերադառնաս:Իսկ քո վերադարձին կսպասեն բոլորը:Գեղեցիկ բախումներ, գեղեցիկ ներդաշնակություն, կլոր, քառակուսի, սեր, ատելություն, սա է կյանքը: Քանի որ չկարողացա առանձնացնել միայն մի գիրք վերցրեցի մի քանի գրքեր և համադրեցի:
Գոհար Մովսիսյան
<<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիր 10-րդ դասարան
Rate this posting:
{[['
', '
']]}
', '
']]}{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment