«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»:
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Ես տասնյոթ տարեկան եմ: Մի անգամ, երբ դեռ փոքր էի, մայրիկս ինձ համար կարդաց Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը: Ես, վեցամյա երեխաս, այն ժամանակ չէի հասկացել հեքիաթի իսկական իմաստը և չգիտեի, որ հենց այդ գիրքն է փոխելու իմ կյանքը: Բայց ստացվեց հենց այդպես, ճիշտ է, ոչ միանգամից, այլ տասը տարի անց, երբ ես մեծացա ու ինքս վերընթերցի հեքիաթը: Այն ժամանակ ինձ դուր էր եկել հերոսի արտահայտած մի միտքը. «Մենք պատասխանատու են նրանց համար, ում ընտելացրել ենք»: Մայրիկս բացատրել էր, որ եթե մենք, մարդիկս, ինչ-որ մեկին ընտելացնում ենք, լինի դա կենդանի թե բույս, ապա պատասխանատու ենք նրանց համար: Հեքիաթում խոսքը Վարդի մասին էր, որին սիրում էր Փոքրիկ իշխանը և որին լքեց նա կարճ ժամանակով: Վարդն աճում էր այն նույն մոլորակի վրա, որտեղ ապրում էր իշխանը: Նա փշեր ուներ, որպեսզի պաշտպանվեր, եթե ինչ-որ մեկը նեղացներ իրեն: Փոքրիկ իշխանը խնամում էր նրան ու չնկատեց` ինչպես կապվեց հետը: Վարդը նույնպես կապվեց իշխանին, թեպետ հպարտությունը թույլ չէր տալիս նրան խոստովանել այդ մասին: Իսկ հետո ստացվեց այնպես, որ Փոքրիկ իշխանը հեռացավ որոշ ժամանակով: Եվ միայն մեծ հեռավորության վրա նա հասկացավ, որ Վարդը ոչ մի մտերիմ չունի, և չկա մեկը, որ ջրի նրան և որ ինքը պատասխանատու է այդ ծաղկի առաջ, որին ընտելացրել է...
Փոքրիկ իշխանը որոշ ժամանակով հեռացավ իր մոլորակից ու այցելեց այլ մոլորակներ: Նա եղավ մի մոլորակում, որտեղ ապրում էր հարբեցողը: Ինչու՞ էր նա խմում: Պատասխանը պարզ էր. «Նա խմում է, որովհետև տխուր է»:
Իսկ ինչու՞ է ինքը տխուր. «Որովհետև ինքը ... հարբեցող է»: Փակ շրջան է ստացվում, թվում է , ելք չկա: Բայց
դա` միայն առաջին հայացքից: Իսկ եթե մտածես, ելք կգտնվի: Եվ ես մտածեցի, որ հեքիաթում խոսվում է ոչ այնքան հարբեցողի,
որքան կյանքի մասին:
Կյանքում
նույնպես, թվում է, կան անելանելի իրավիճակներ: Բայց եթե խնդիր կա, ուրեմն կա և լուծումը: Ահա թե ինչ է ցանկանում ասել
հեղինակը: Երբ դա ես հասկացա, շատ բան փոխվեց կյանքի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքի
մեջ:
...Այնուհետև Փոքրիկ
իշխանը եղավ այն մոլորակի վրա, որտեղ ապրում էր լապտերավառը: Նա ամեն օր վառում էր
և հանգցնում լապտերը: Բայց ինչու՞, ինքն էլ չգիտեր: «Այդպես է հրամայված», - պարզապես
պատասխանեց նա, երբ իշխանը հետաքրքրվեց, թե ինչով է ինքը զբաղվում: Եվ ես հասկացա.
մեր կյանքում էլ մենք շատ բան անում ենք հենց այնպես, միայն այն պատճառով, որ այդպես
է հրամայված: Իսկ ինչու՞ է դա անհրաժեշտ և ու՞մ է օգտավետ. կարևոր չէ. հրամայված է
այդպես: Ինքը` միայնակ ապրող լապտերավառը, հավանաբար գիտակցում էր իր արածի անհեթեթությունը: Նա ասում է
.«Ծիծաղելի չէ այն մարդը, որը մտածում
է ոչ միայն իր մասին»:
Հեքիաթում ինձ մի միտք ևս դուր եկավ. «Եթե աչքերդ կույր են,
ապա սրտով փնտրիր»: Իմ կարծիքով, բացատրությունն ավելորդ է. ես ինքս պարզապես փորձում
եմ այդպես ապրել` փնտրել սրտով:
Կարդալով հեքիաթը, ես հասկացա, որ այն ոչ այնքան երեխաների համար
է, որքան մեծերի: Ու եթե մեծերն ապրելու ու վարքի հիմք ընդունեն հեքիաթի որոշ մտքեր,
աշխարհն ավելի բարի կդառնա: Վերցնենք
թեկուզ` Աղվեսի ու
Փոքրիկ իշխանի
բարեկամությունը: Նրանք ծանոթանում են Երկիր մոլորակի վրա: Աղվեսը խնդրում է, որ Փոքրիկ իշխանը
ընտելացնի իրեն: «Եթե դու գաս ժամը չորսին, ապա ես ժամը երեքից կզգամ սպասման երջանկությունը»-ասում
է Աղվեսը: Ինչքա~ն լավ է ասված: Մարդը երջանիկ է ոչ միայն հանդիպումով, այլ դրա սպասումով:
Աղվեսի ու Իշխանի բարեկամությունը այնքան բարությամբ ու քնքշանքով է լեցուն, որ ինքդ
էլ դառնում ես ավելի մաքուր ու լավը, հասկանում ես, որ եթե քեզ կյանք է տրված, ապա
պետք է ջերմություն պարգևես երկրում ապրող գոնե մեկ հոգու:
Ես հաճախ եմ նայում գիշերային երկնքին: Նայում եմ աստղերին,
լուսնին: Այնտեղ մի շատ պայծառ աստղ կա: Չգիտեմ, թե ինչպես է կոչվում, բայց գեղեցիկ
է նա առկայծում, և ես մտածում եմ, որ Փոքրիկ
իշխանն այնտեղ է իր Վարդի
հետ ապրում: Նրանք երջանիկ են, ու իրենց երջանկությամբ ողողում են ողջ Տիեզերքը: Կարող
է, որ հենց դրանից էլ աստղի փայլը այդքան գեղեցիկ է դարձել: Ու ես ուզում եմ ասել Փոքրիկ իշխանին. ես գիտեմ իր մասին,
հիշում եմ իր խոսքերը և ջանում եմ այստեղ, Երկիր մոլորակի վրա ինչ-որ մեկին մտերմանալ
ու նրան ջերմություն ու երջանկություն պարգևել:
Կարդացածս բազում գրքերից այս մեկն եմ առանձնացնում, որովհետև
այն իմ մեջ շատ կարևոր մի բան փոխեց. գիրքն այդ` սովորեցրեց ինձ, թե ինչպես ապրեմ:
Ես գիտեմ, թե ինչու եմ ծնվել:
Ես
գիտեմ, որ պատասխանատու եմ
Երկիր մոլորակի առաջ:
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց.
12-րդ դասարան.
Նարեկ Ադամյան
Նյութը խմբագրված չէ,
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
KHor imast ka toxerid tak-patasxanatvutyun.
ReplyDelete