«Ով
գիրք
է սիրում,
նա
երբեք
նվիրված
բարեկամի,
փրկարար
խորհրդատուի,
ուրախ
ընկերոջ,
իսկական
մխիթարողի
պակաս
չի
զգա:
Կարդալով,
մտորելով
մարդը
կարող
է անմեղորեն
ուրախացնել
իրեն
և հաճելի
անցկացնել
ժամանցն
ամեն
պահի
և ճակատագրի
բոլոր
պատահականությունների դեպքում»:Մորիս Բարեսսի
այս
խոսքերն
ուղեկցել
են
ինձ
մանուկ
հասակից:
Մայրս
պատմում
է,
որ
1 տարեկանից սկսած դեն
եմ
նետել
բոլոր
խաղալիքները
և ձեռքս
վերցրել
պատկերազարդ
գրքեր:Իսկ
հետո,
երբ
դարձել
եմ
4 տարեկան, մայրս ինձ
գրել
և կարդալ
է սովորեցրել:
Իսկ
արդեն
5 տարեկան հասակում կարողացել
եմ
վարժ
կարդալ:
Այո՛,
հենց
5 տարեկանից սկսած գիրքը
դարձավ
իմ
կյանքի
մշտական
ուղեկիցը:
Ամեն
անգամ,
երբ
ինձ
մենակ
էի
զգում,
վերցնում
էի
ինչ-որ
գիրք
մեր
հարուստ
գրադարանից,
«ագահորեն»
ընթերցում
և զգում
էի,
որ
տրամադրությունս
բարձրացավ,
հոգուս
դատարկությունն
անհետացավ:
Եվ
կրկին
ու
կրկին
համոզվում
էի
Ֆիլիպ
Սիդնեյի
այն
խոսքերի
մեջ,
թե
«երբեք
մենակ
չէ
այն
մարդը,
ում
ուղեկցում
է գիրքը,
գաղափարը»:
Ինչպես
Խորխե
Լուիս
Բորխեսն,
այնպես
էլ
ես,
միշտ
երևակայել
եմ,
թե
դրախտը
մի
տեսակ
գրադարան
կլինի:Միշտ
զարմացել
եմ,
երբ
շուրջս
տեսել
եմ
այնպիսի
մարդկանց,
որոնք
չիմանալով,
թե
ինչպես
անցկացնեն
ազատ
ժամանակը,
իրենց
համար
փնտրում
էին
ամենախղճուկ
զբաղմունքներ
և զվարճանքներ:
Իսկ
ես
վերցրել
եմ
գիրքը
և ինքս
ինձ
ասել՝
միայն
սա
բավական
է ամբողջ
կյանքի
համար:
Գիրքն ընթերցելուց անցել է 4 ամիս: Փոփոխությունները զգալի են. ես դարձել եմ ավելի նպատակասլաց, ավելի բարի, ներող, համբերատար:Փոխվել է մտածելակերպս, առօրյաս: Հիմա ես ավելի շատ եմ զբաղվում ինքնազարգացմամբ, ձգտում եմ կյանքում անընդհատ առաջ շարժվել և երջանիկ լինել: Այս գիրքն այնպիսի մեծ ազդեցություն թողեց վրաս, որ ես ցանկացա դրա մասին իմ տպավորություններով կիսվել մանկատան սաների հետ (ես վստահ էի, որ այս գիրքը նրանցից շատերի կյանքն էլ կփոխի): Իմ ցանկության մասին հայտնեցի մանկատան տնօրենին և ստացա նրա համաձայնությունը: Եկավ սպասված օրը. ես այցելեցի մանկատուն, ծանոթացա երեխաների հետ: Այնուհետև նրանց ներկայացրեցի Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գիրքը, ընթերցեցի նախօրոք առանձնացված հոդվածները և քննարկեցի դրանք երեխաների հետ: Իսկ վերջում նրանց նվիրեցի այդ գրքի 30 օրինակ (գրքերը տրամադրել էր World Vision բարեգործական կազմակերպությունը):
Ձեզ կհետաքրքրի` արդյո՞ք նրանք կարդացին այդ գիրքը, թե ոչ: Իհարկե՛ կարդացին: Ես պարբերաբար հետաքրքրվում էի և մեծ եղավ ուրախությունս, երբ ընկերուհուս հորեղբոր կինը, որը նրանց դաստիարակչուհին է, ասաց, որ բոլոր երեխաներն անխտիր կարդացել են գիրքը, շատ տպավորված են և նույնիսկ այդ գիրքն առաջարկել են իրենցից տարիքով ավելի մեծ և ավելի փոքր ընկերներին: Դրանում անձամբ համոզվելու համար այցելեցի մանկատուն, խոսեցի երեխաների հետ և համոզվեցի:
Ճիշտ օգտագործելով գրքում եղած ինֆորմացիան` նրանք ավելի ճիշտ էին սկսել կազմակերպել իրենց ժամանակը, ավելի շատ էին ընթերցում, սահուն քայլերով գնում էին դեպի իրենց նպատակը: Ես հասե՛լ էի իմ նպատակին, այդ գիրքը նրանց էլ էր սովորեցրել ապրել: «Փոխիր կյանքդ» գրքից առաջ և հետո ես շատ գրքեր եմ կարդացել, սակայն այս գիրքը միակն է, որ սովորեցրեց ինձ ապրել:
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment