Saturday, February 16, 2013

Միլենա Խաչատրյան` Ո՞ր գրքում կուզենայի ապրել



Վաղնջական ժամանակներից մարդիկ ստեղծել,կառուցել,արարել են հոյակապ շենքեր, շինություններ:Դրանք հիացնում են մարդկանց իրենց հոյակապ ճարտարապետական հորինվածքով, յուրօրինակ ինքնատիպությամբ ու գեղեցկությամբ:Դրանցից մի մասը պահպանվել է, մի մասը ավերվել է, քանդվել, մի մասն էլ հասել է մեզ՝ որպես հնություն, որպես աշխարհի հրաշալիք ու գեղեցկություն: Այդպես էլ երաժշտության, գրականության բնագավառում ստեղծվել են հոյակապ, անկրկնելի,անզուգական արվեսի չքնաղ գործեր, երաժշտական գոհարներ,որոնք գերում են մարդկանց, թովում, դյութում:
Գրականության բնագավառում ստեղծվել են հոյակապ,չքնաղ պոեմներ,վեպեր,բանաստեղծություններ,վիպակներ,պատմվածքներ և էլի ու էլի շատ ու շատ ստեղծագործություններ,որոնք իրենց կերտած հերոսներով,դրական ու բացասական կերպարներով մտել են համաշխարհային գրականության ոսկե ֆոնդը: Ինչպես չի կարելի հիանալ Տերյանի սիրային բանաստեղծություններով,թախծի ու տառապանքի գծերով,ապրել նրա հերոսների վշտով ու թախիծով:Կամ Իսահակյանի մորն ու հայրենիքին նվիրված չքնաղ ստեղծագործություններով,որոնք ակամայիվ մղում են քեզ հերոսության,քաջության,անսահման նվիրվածության հայրենիքի ու մոր նկատմամբ:
Այս տարի Երևանը հռչակվեց համաշխարհային գրքի մայրաքաղաք:Եվ ես հպարտ եմ,որ մեր հինավուրց մայրաքաղաքը արժանացավ այդ վեհ պատվին:Այն,որ մենք հին ժողովուրդ ենք, վկայում են ոչ միայն երկուհարյուր հազարամյա թատրոնի պատմությունը,այլև մեսրոպյան գիրն ու գրականությունը:
Եվ այսօր չէի ուզենայի ապրել գրքերի հերոսների կյանքով,որովհետև մեր օրերում կարելի է ասել շատ քիչ դրական կերպարներ կգտնեն,իսկ բացասական կերպարներ ինչքան ասես,որ կան:
Բազմաթիվ Միկիտան Սաքոներ,Զիմզիմովներ,Ռուբեն Թուսյաններ,Ալիմյաններ,որը թվարկես,այնքա՜ն շատ են նրանք:Մարդկությունը չարացել է մեկը մյուսի հանդեպ:Բոլորն ուզում են վերափոխել աշխարհը,բայց ոչ ոք չի ուզում իրենից սկսել:Կուզենայի մարդիկ լինեն բարի,կամեցող,սիրեին միմյանց,ձեռք մեկնեին, օգնեին իրար:Իհարկե կուզենայի ապրել գրքերի դրական հերոսների կյանքով,բայց ոչ այսօրվա պայմաններում,երբ ավելի շատ մտածում ես նյութականի,քան թե հոգևորի մասին:Դա կլիներ խաբկանք իմ կողմից,գեղեցիկ,ամպագորգոռ բառեր:Ասել,որ կուզենայի նմանվել այս կամ այն հերոսին կամ ապրել որևէ հերոսի կյանքով, կամ գիրք, որը ինձ սովորեցներ ապրել,դժվար է ասել: Չէ որ գրքի հերոսները մի բան են ասում,կյանքը՝ մի այլ:
Ես դեռ երիտասարդ եմ,կյանքն իմ առջևում է և չեմ ուզում հոռետեսական մտքեր արտահայտել,այլ ուզում եմ հույսով ու հավատով ապրել կյանքի ու գալիքի հանդեպ և հավատալ,որ ամեն ինչ լավ է լինելու և նման մտածողությամբ շարժվելիս ես կուզեի ոգեշնչվել ու ապրել շատ ու շատ դրական հերոսների կյանքով,որոնք մեր գրականության մեյ շատ են:Ինձ թվում է՝կուզենայի նմանվել ոչ միայն կին հերոսներին,այլև տղամարդ,որոնք իրենց մեջ մարմնավորել են մեր ժողովրդի հերոսությունը,բարությունը,քաջությունը,մտքի ճկունությունն ու հավատը գալիքի հանդեպ:Կուզենայի ապրել հայ դասական հեղինակների մի շարք ստեղծագործությունների հերոսների կյանքով,ինչպիսիք են Բակունցը,Շիրվանզադեն,Րաֆֆին,Դեմիր-ճյանը և շատ ու շատ այլ հեղինակներ:Այս հեղինակների ստեղծագործությունները յուրաքանչյուրը իր մեջ ընդգրկում է մեր հայ ժողովրդի հավաքական կերպարն ու անհաղթ ուժը :Կուզենայի նմանվել Րաֆֆու Սամվելիմ,որը մեր հայ դասական պատմավեպի գեղարվեստական խոշոր նվաճումն է,որտեղ մեր լեզվի գրականության պահպանումը դառնում է ազգայուլմանը դիմագրավելու հիմնական միջոցներից մեկը:Այս պայմաններում Սամվելը հայտնվում է հոգեկան բարդ կացության մեջ:Առաջին հայացքից կարելի է կարծել,թե Սամվելի արարքը հակաբարոյական է,քանի որ նա մեղանչում է ծնողական սրբության դեմ:
Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է ազգի ու պետության ճակատագրական պահի հոգեբանությանը:Նշանավոր է այս ստեղծագործությունը նարանով,որ Սամվելը լուծում է քաղաքացիական էթիկայի հարցը հօգուտ հայրենիքի:Հայրենիքը բացարձակ է,իսկ մյուս բոլոր զգացմունքները մասնավոր:Մեղանչել հայրենիքի  դեմ դավաճանության էայսինքն՝հանցանք-ներից ծանրագոցերը:
Կանանցի կերպարներից կուզենայի ապրել ու նմանվել Ալեքսանդր Շիրվանզադեի<<Քաոս>> վեպի հերոսուհի Շուշանիկին:Նա բարձր առաքինություն ու նուրբ կանացիություն ունի:Կարծես թե ամայի դաշտում բուսած մի մանուշակ լինի:Նա իր բարու-թյամբ,մեծագոհությամբ,աշխատասիրությամբ քաոսից գնում է դեպի աշխատանքի մարդկանց աշխարհը:Կուզենայի ապրել ու նմանվել նաև Բակունցի<<Նամակ Ռուսաց թագավորին>> պատմվածքի հերոսին՝Արթին պապին:Քնքուշ վերաբերմունքով հանդից տուն դարձողներին պապը հարցուփորձ էր անում գյուղի գործերից:
Աշխարհ տեսած,կյանքի փորձերով իմաստնացած,մարդու կարոտով ու մարդու հավատով ապրող գյուղացի էր Արթին պապը,
որի դեմքից մշտապես ճառագայթում էր <<Բարի ու անչար մարդու ժպիտը>>:
Կուզենայի,որ բոլորը պապին նման բարի լինեին,քանի որ ողբերգական անցքից հետո էլ չի կորցնում հավատը մարդկանց հանդեպ:Կուզենայի,որ այսօրվա ծանր կյանքի պայմաններում էլ ազնիվ մարդը պահեր իր հոգու նկարագրի վեհությանը:
Եվ իվերջո Դեմիրճյանի ստեղծագործություններից կուզենայի նմանվել ու ապրել <<Վարդանանք>> վեպի հերոսների Վարդանի և Մամիկոնյան Մեծ Տիկնոջ կյանքով:
Դեմիրճյանը այն գրողներց է,որը մշտապես անդրադարձել է ազգային պատմության թեմաներին,հետևաբար նրա պատմական անցյալում կան այնպիսի դրվագներ ու դասեր,որ ուսանելի են նոր ժամանակի ու ժամանակակիցների համար:
Վարդանանց պատերազմի վիթխարի նշանակությունը նույնն է,որ դյուրին բան չէ կոտրել իր ազգային անկախությունն ու պետականությունը,իր հայրենիքին ու լեզուն պաշտպանելու վճռականություն ունեցող ժողովուրդի  ոգին ու ուժը:Վարդանն ինձ սովորեցնում է ապրել իր վճռականությամբ,նվիրվածությամբ,սիրով հայրենիքի ու իր ժողովրդի հանդեպ:
Ահա թե որ գրքի հերոսների կյանքով կուզենայի ապրել:Ես հավատացած եմ,որ բարին ու գեղեցիկը կփրկեն աշխարհը:


Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment