Saturday, February 16, 2013

Աստղիկ Առաքելյան` Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Մարդու կյանքը շատ հետաքրքիր է բոլոր կողմերից:Հաճախ,երբ մեկին հարցնես` ինչ է ուզում այս կյանքից,ինչ նպատակներ ունի,կասի`  շատ են...:Բայց գուցե ինքն էլ հստակ չգիտի իր ուզածը...Իսկ այս կյանքում պետք է հստակ իմանալ` ինչն է քեզ պետք,և ինչը` ոչ:Եվ հենց այդ պետքական բաների համար էլ պետք է պայքարել, նպատակ դնել ու հասնել դրանց:Դեռ ավելին,դրանց հասնելու համար,կարծում եմ,խելք է պետք,ուղեղ է պետք,մարդկային գիտակցություն ու միտք է պետք:Ցանկացած մարդ էլ ունի իր մեջ այդ ամենը,կարծում եմ` ունի,պիտի որ ունենա…:) Իսկ մարդու մտածողությունը և պատկերացումները ձևավորում ու զարգցնում են գրքերը,հարստացնում են մտածողությունը,տալիս են նրան աշխարհը ավելի լավ ճանաչելու,կյանքին ռեալ ու միևնույն ժամանակ ուտոպիական ձևով նայելու հնարավորություն:Իսկ իմ ցանկությունները շատ ռեալ են:Այդպես սովորեցրել են ինձ իմ սիրելի գրքերը:Դրանք դեռ այնքան էլ շատ չեն,բայց մեծ կարևորություն ունեն ինձ համար.օգնում են ոչ միայն ծանոթանալ մարդկային կյանքում գոյություն ունեցող տարբեր իրավիճակներին ու մարդու տեսակներին,այլև սովորեցնուն են գեղեցիկ խոսք,մտքերը ավելի ճիշտ արտահայտելու ձև:

Սովորաբար գրքերում կյանքը ավելի գեղեցիկ է,հետաքրքիր,ավելի արդար ու իմաստունԻսկ իրական կյանքում բոլորովին այդպես չէԵրբ եկավ մի ժամանակ,որ լիովին հիասթափվեցի կյանքից ու սկսեցի մտածել,որ վաղուց արդեն էլ չկա արդարությունը,մարդիկ կորցրել են իրենց մարդկային էությունն  ու նմանվել վայրի գազանների,երբ արդեն մտածում էի,որ զուր է կյանքը,էլ չունի ոչ մի հետաքրքրություն,ու բոլորը միայն մտածում են իրենց շահի մասին` հոշոտելով ճանապարհին հանդիպող բոլոր խանգարողներին,միայն մի գիրք հիշեցի,որը սովորեցրել է ինձ ապրել,ճիշտ ապրել,արդար ապրել...Այն նման չէ բոլոր այն գրքերին,որոնք փորձում են երևակայական աշխարհում թաքցնել իրական կյանքի ցավոտ կողմերը:Ոչ էլ նման է նրանց,որոնք գեղարվեստորեն են ներկայացնում իրականությունը:Իմ ամենասիրելի գիրքը ընդհամենը մի պատմություն է,որի շնորհիվ սկսում եմ մտածել,որ դեռ ամեն ինչ կորած չէ,ու ինձ համար վաղուց արդեն սպանված արդարությունը վերակենդանանում էԱյն արդարությունը,որ հենց ինքս էի վաղուց արդեն թաղել, ու հենց այն արդարությունը,որն ուրիշներն էին սպանել...
Իմ գիրքը Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը պատմող գիրքն է,որը գուցե այնքան էլ հայտնի չէ շատերին,բայց շատ մեծ կարևորություն ունեցող գիրք է,ու,կարծում եմ,ցանկացած հայ մարդ պետք է կարդա այն,տեղեկանա ու հասկանա,որ կգա մի ժամանակ ու արդարությունը կվերականգնվի,որ գուցե հենց ինքն է այդ արդարությունը վերականգնողներից մեկը...
Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ գիրքը,քանի որ մտքովս էլ չէր անցնի,որ կարող է նման ավարտ ունենալ:Կարդալու ամենավերջին վայրկյաններին,երբ շունչս պահած սպասում էի դատավճռին,արդեն մտքումս թաքուն մտածելով,որ չի կարող գերմանական դատարանը արդարացնել մեկին,ով թուրք ոճրագործի է սպանել, հավատս էլ չէր գալիս,որ արդարացվեց նա:Համենայն դեպս մի ոճրագործ էր սպանվել,հայ ժողովրդի մի ոխերիմ թշնամի,որը ի վերջո պետք է պատժվեր…    


Աստղիկ Առաքելյան
Նյութը խմբագրված չէ.  
    


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

4 comments:

  1. լավն ա շատ, փոքր ես, բայց շատ ու շատ մեծահասականերից ավելի հասուն ես :)

    ReplyDelete